Սաուդյան Արաբիան` ահաբեկչության ֆինանսական աջակից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64690-Սաուդյան_Արաբիան_ահաբեկչության_ֆինանսական_աջակից
Սաուդյան Արաբիան ֆինանսապես աջակցում է ահաբեկչական խմբերին: Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ հարևան երկրների մեծ թվով քաղաքացիներ վարձվել են ԻԻՀ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 08:46 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան` ահաբեկչության ֆինանսական աջակից

Սաուդյան Արաբիան ֆինանսապես աջակցում է ահաբեկչական խմբերին: Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ հարևան երկրների մեծ թվով քաղաքացիներ վարձվել են ԻԻՀ-ում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Արդեն տարիներ է ինչ Իրանը ահաբեկչական գործողությունների թիրախ է դարձել և այդ իսկ պատճառով այս երկիրը գիտակցում է ահաբեկչության դեմ իրական պայքարի անհրաժեշտրությունն ու կարևորությունը:

Վերջին տարիերի ընթացքում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի ֆինանսկան ու ռազմական աջակցությամբ, ահաբեկչական խմբերը բազմաթիվ ոճրագործություններ են իրականացրել տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում:

Հաշվի առնելով ահաբեկչությանը հովանավորելու մեջ Սաուդյան Արաբիայի մութ անցյալը, Թեհրանում իրականացված ահաբեկչության հարցում մեղադրանքները ուղղվել են Ռիադին:

Որոշ ժամանակ առաջ « Foregin Affairs» պարբերականին տված հարցազրույցում Սաուդյան Արաբայի ՊՆ Մոհամմեդ Բեն Սալմանը տարածաշրջանի անապահովության պատճառ էր համարել այդտեղ ազատությամբ զարգացող ահաբեկչական աշխարհայացքները և սպառնալով ասել էր.«Տարածաշրջանի ապակայունությունն ու անապահովությունը այժմ պիտի տեղափոխվի Իրան»:

Արաբ պաշտոնյայի խոսքերից պարզվում է՝ Իրանի նկատմամբ այդ երկրի հայացքները: Այս խռովարարությունները նախ դրսևորվեցին Իրանի շրջակայքում անվտանգության սպառնալիքների ընդլայնմամբ և այժմ ահաբեկչության աջակիցները փորձում են անապահովությունները և պատերազմը տեղափոխել Իրան:

Առայսօր Ռիադը ակնառու աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական խմբերին: Սկսած Լիբանանից մինչև Իրաք ու Սիրիա, Սաուդյան Արաբիան սպառազինական ու ֆինանսական ու վերապատրաստման աջակցություն է ցուցաբերել ԻԼԻՊ-ի և այլ խմբերի ահաբեկիչներին: Ռիադն իր քայլերով վտանգել է աշխարհի ու տարածաշրջանի անվտանգությունը: Տարածաշրջանի և Իրանի ապակայունացման նախագծի մեկնարկը տրվել է ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով:

Միդելբերի Քոլեջի միջուկային փորձագետ Ջեֆրի Լուիսը մեկնաբանելով այդ խնդիրը ասում է.«Թրամփը փորձում է Իրանին ուղղված շարունակական մեղադրանքներով պաշտոնական Թեհրանին բերել բանակցության սեղանի շուրջ, սակայն Թրամփի կողմից Իրանին մեկուսացնելու համար գործադրվող ջանքերի բերումով օրըստօրե մթագնում են ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների հարաբերությունները»: Սաուդցի գահաժառանգ և Սաուդյան Արաբիայի անվտանգության կազմակերպության ղեկավար Թորքի Ֆեյսալը Փարիզում մասնակցեց Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման ու նրանց հովանավորների համաժողովին, որտեղ էլ բացումը կատարեց Իրանի դեմ նոր տեղաշարժերի մասին նախագծի:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ և Մոնաֆեղին խմբի աջակից Ռեյմոնդ Թանթերն ասում է.«ԱՄՆ-ի նպատակներն իրականացնելու համար Մոնաֆեղին խումբն ավելի լավ տարբերակ է, քան Իրանի դեմ պատերազմն ու շրջափակումների սահմանումը»:

Իրանի դեմ ծրագրերում Ռիադի կողմից ԱՄՆ-ի հետ մի ուղղությամբ քայլելը և ահաբեկիչներին աջակցելը անհերքելի ու բացահայտ իրականություն է: Անկասկած ահաբեկչությունը սպառնալիք է նույնիսկ իր աջակիցների համար: Այսօր ավելի է բացահայտվել ահաբեկչության նկատմամբ երկակի մոտեցումների հետևանքները և այդ երևույթը հասել է այնտեղ, որ ահաբեկչությունից ոչ ոք չի շահում: