Թուրքիայում ձերբակալվել են երեք ադրբեջանցիներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64844-Թուրքիայում_ձերբակալվել_են_երեք_ադրբեջանցիներ
ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 5 գրոհայինները նախքան Թուրքիայի Քիլիս քաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնելը. ձերբակալվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 08:40 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են երեք ադրբեջանցիներ

ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 5 գրոհայինները նախքան Թուրքիայի Քիլիս քաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնելը. ձերբակալվել են:

Ադրբեջանական «Վիրտուալ-Ազ» ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ ձերբակալված ԻԼԻՊ-ականներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են: 

Սա Թուրքիայում ադրբեջանցիների ձերբակալության առաջին դեպքը չէ : Մայիսի 21-ին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ադրբեջանցի անդամ Աբհոսեյն Ջալիլովը Թուրքիայի ոստիկանության ուժերի հետ ունեցած բախման հետևանքով սպանվել է:  Աբհոսեյն Ջալիլովը նպատակ ուներ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդհանուր համագումարի ընթացքում ահաբեկչական գործողություն իրականացնել:

Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընդլանվող հարաբերություններին,  նման դեպքերը կարող են բացասական ազդեցություն թողնել երկու երկրի հարաբերությունների վրա: 

Անկասկած ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ադրբեջանցի անդամների Թուրքիայում ապաստանելը կարող է խաթարել երկու երկրի հարաբերությանը: Ադրբեջանի  նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևը 2001 թ-ին այդ կապակվությամբ ասել էր.-Վահաբականությունը կարող է սպառնալ Ադրբեջանի ազգային անվտանգությանը»:

Չնայած ավեկլի վաղ վահաբական և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ադրբեջանցի ղեկավարները սպառնացել են այդ երկրին, սակայն Իլհամ Ալիևի վարչակազմը հայտարարել է որ այդ խմբերի գործունեությունը երկրում վերահսկողության տակ է: 

Ադրբեջանցի քաղաքական հարցերի փորձագետ Իլհամ Իսմայելովն ասել է.-«Նկատի առնելով որ որոշ թվով ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին,   ԻԼԻՊ-ը սպառնում է նաև այդ երկրի անվտանությանը»:

Անկասկած կրոնական և դավանական հարցերով Իլհամ Ալիևի կառավարության վարած սխալ քաղաքականությունների հետևանքով  այդ երկրում ավելի է աճել ծայրահեղական տրամադրությունները: 

Իրականում վերջին 20 տարվա ընթացքում իսլամաֆոբիայի տարածումն ու հավատացյալների դեմ կիրառած ճնշումները Ադրբեջանում պատճառ են դարձել, որ վահաբական խմբերը ստեղծված մթնոլորտն օգտագործեն իրենց նպատակներին հասնելու համար:

Չնայած Ադրբեջանի ժողովրդին իսլամական հավատալիքներից հեռացնելու ուղղությամբ վերցրած քայլերը պատճառ են դարձել, որ այդ երկրում վահաբակությունը աճի, սակայն քիչ թվով ադրբեջանցի երիտասարդներ են միացել այդ ծայրահեղական խմբերին և ընդհանրապես նրանք փորձել են ֆինանսական աջակցություն հասցնել վահաբական խմբերին: 

Այդուամենայնիվ Բաքվի իշխանությունների և Ադրբեջանի ժողովուրդի համար նման քայլերը կարող են վտանգավոր համարվել: Ադրբեջանական կառավարության  տվյալներով, շուրջ 1000 ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: 

Ադրբեջանի կառավարական անվտանգության ծառայության ղեկավար Մադադ Ղուլիևն ասել է.-«Շուրջ 900 ադրբեջանցիներ միացել են ԻԼԻՊ ահաբեկչակն խմբին»: