Իրանի հրթիռային ապտակը Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65032-Իրանի_հրթիռային_ապտակը_Դեյր_Էլ_Զորում_ԻԼԻՊ_ի_ահաբեկիչներին
Հակադարձելով հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, կիրակի օրը Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը միջին հեռահարության երկիր-երկիր վեց հրթիռներով հարձակումէ իրականցրելԴեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարության կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 09:09 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային ապտակը Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին

Հակադարձելով հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, կիրակի օրը Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը միջին հեռահարության երկիր-երկիր վեց հրթիռներով հարձակումէ իրականցրելԴեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների հրամանատարության կենտրոնը:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված վեց հրթիռները Իրաքի օդային սահմանով 650 կիլոմետր ճանապարհ անցնելով հարվածել են Սիրիայում ճշտված թիրախներին: Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից 12 օր անց, իսլամական հեղափոխության պահակազորը Իրանի ռազմական հզորությունը ցուցադրելով, պատասխանեց ահաբեկիչների ոճրագործությանը:

Մեկնաբանելով Դեյր Էլ-Զորում ահաբեկիչների կայանի դեմ իսլամական հեղափոխության պահակազորի իրականացրած հրթիռային հարձակումը, «Նյու-Յորք թայմս» ամերիկյան օրաթերթը գրել է.«Այս հարձակումն ի ցույց դրեց տարածաշրջանում Իրանի ռազմական կարողությունը և միաժամանակ պատգամ էր ուղղված Սաուդյան Արաբիային, Իսրայելին և հատկապես ԱՄՆ-ին, որ տարածաշրջանում մի քանի ռազմաբազաներ ունեն»:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային ու ռազմական կարողությունը պատճառ է դարձել, որ թշնամիները, այդ թվում` Սաուդյան Արաբիան և Իսրայելը, սին պատրվակներով մեղադրանքներ ուղղեն Իրանի դեմ: Այն հայտարարությունը, որ իսլամական հեղափոխության պահակազորը հովանավորում է ահաբեկչությունը, քաղաքական հումոր է, որովհետև ժողովրդական այս կառույցը օգնում է Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկչների դեմ պատերազմում:

Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին թիրախ դարձնելը վկայում է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ պատերազմում իսլամական հեղափոխության պահակազորի հզորության մասին:

Իրանի իսլամական հեղափոխությանը ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրող ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տեղաշարժերը միտված չեն ահաբեկչության դեմ պայքարին: Ընդհակառակը Սիրիայում և Իրաքում աջակցում են ԻԼԻՊ-ին ՝ իրենց գաղութարարական նպատակների իրագործման ուղղությամբ:

Քաղաքական հարցերով փորձագետ՝ Բիլ Վան Աուքենը  «Global Research» կենտրոնի կայքում այդ կապակցությամբ գրել է.«Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը միտված չէ ԻԼԻՊ-ի ոչնչացմանը, որովհետև ԻԼԻՊ-ը պատասխանատու է 2003 թվականին Իրաքի բռնազավթման համար»:

Նման պայմաններում Դեյր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կենտրոնի դեմ իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային հաջող հարձակումը վկայում է ահաբեկչության դեմ պայքարում Իրանի վճռակամության մասին և այդ հարձակումը նոր փուլ առաջացրեց այս գործընթացում: Սիրիայի տարածքում իսլամական հեղափոխության պահակազորի իրականացրած հրթիռային հարձակումը կատարվել է Սիրիայի օրինական կառավարության թույլտվությամբ և միջազգային օրենքների շրջանակում:

Դեյր Էլ-Զորում ահաբեկիչների հրտամանատարության կենտրոնի վրա Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրթիռային ուղղակի հարձակումը կատարվել է ԻԻՀ անվտանգությունն ապահովելու շրջանակում: