Ֆեդերիկա Մոգերինին Երևանում հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i6532-Ֆեդերիկա_Մոգերինին_Երևանում_հանդես_է_եկել_Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_վերաբերյալ_հայտարարությամբ
Եվրամիության արտաքին քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 15:32 Asia/Tehran
  • Ֆեդերիկա Մոգերինին Երևանում  հանդես է եկել  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ

Եվրամիության արտաքին քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

Նրա խոսքերով, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ համար առաջնահերթություն է, և ղարաբաղայան հիմանհարցը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարահով։ Նա երեքշաբթի օրը Երևանում ասել է.«Պետք է լինի խաղաղ կարգավորում` միջազգային իրավունքի նորմերի համաձայն։ ԵՄ- ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին ՝ բարձր մակարդակով բանակցությունների անցկացման ուղղությամբ։ Վերջին շրջանում նկատվում են նաև լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, ինչը շատ կարևոր է։ Պետք է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, բռնությունների աճից, որոնք վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել Եվրամիության արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչը։

Նա ընդգծել է.-«ԼՂ հակամարտության հարցում բացառելով ռազմական լուծումը, ԵՄ-ն նպաստելու է Մադրիդյան սկզբունքների իրականացմանը»: «Պետք է լինի խաղաղ լուծում՝ համաձայն միջազգային իրավունքի: Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ նպաստելու մադրիդյան 3 սկզբունքների տարրերի իրականացմանը, բարձր մակարդակի բանակցությունների անցկացմանը՝ խաղաղ կարգավորման ապահովման նպատակով»,-նշել է Մոգերինին:

Մոգերինին Բաքվից մեկնել է Երևան: Նա ասել է.«Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:Նա ի դեպ նշել է, որ Եվրամիությունը պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Անցած 25 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել վերջնական լուծում ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մոգերինիան նշել է.«ԵՄ-ն համոզված է,որ այս հակամարտությունը հարմար լուծում ունի ու այն կկարգավորվի»:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն՝ ԵԱՀԿ-ն 1992 թ.-ին կազմեց Մինսկի խումբը ԱՄՆ-ի , ՌԴ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ: Խմբի առաքելությունն է վերջ դնել հայ-ադրբեջանական հակամարտությանը: Այդ խումբը հրադադարի ռեժիմ հաստատելուց բացի այլ բան չի արել,որն էլ հաճախ խախտվում է հայ և ազերի զինվորների կողմից: Նման պայմաններում Երևանում Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչը խոսել է մարդրիդյան սկզբունքների իրագործման մասին, բայց չի նշել ,թե ո՞ր սկզբունքները նկատի ունի, քանի որ, մարդրիդյան սկզբունքները մեկ անգամ 2007 թ.-ին և և մեկ անգամ 2010 թ.-ին ստորագրվել են Բաքվի ու Երևանի ղեկավարների կողմից:

Մադրիդյան սկզբունքների հիմամբ՝ ընդգծվել է Ադրբեջանի յոթ գրավյալ քաղաքների ազատագրումը: Փաստորեն բացի ԼՂ-ը, Հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից: Որից հետո ԼՂ-ում հանրաքվե կանցկացվի և Ղարաբաղի բնակիչները կպարզեն իրենց հպատակությունը: Այս սկզբունքները քանի տարի անց փոփոխության ենթարկվեցին: Նոր սկզբունքերով նախատեսված է Շուշիից , Լաչինից և Մեղրիի մի հատվածից հայկական ուժերի դուրս բերումը: Տիկին Մոգերինին չի պարզել ,թե Մադրիդյան սկզբունքների ո՞ր տարբերակը նկատի ունի:

Հարկ է նշել ,որ Հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերջ դնելու գործում Եվրամիության ձախողումը, ԵԱՀԿ Մինսկի խմբում պետք է ընդգրկվեն նոր անդամներ,որոնք կհաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի կողմից : Ի դեպ ԻԻՀ, որ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում մեծ փորձ ունենալու բերումով իր պատրաստակամությունն է հայտնել այս հակամարտությանը վերջ տալու համար , լավագույն տարբերակը կարող է լինել այդ հարցում: