Տարածաշրջանային երկրները հակադարձել են Լիբանանի Հեզբոլլահի դեմ արաբական երկրների քաղաքական կողմնորոշումներին
Տարածաշրջանային երկրները հակադարձել են Լիբանանի Հեզբոլլահի դեմ արաբական երկրների տարածած հաղորդագրություններին : Չորեքշաբթի օրը թշնամական քայլի դիմելով , Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը , Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառել է ահաբեկչական խմբերի ցուցակում :
Արաբական երկրների նախարարական խորհուրդը ևս Թունիսում իր նիստի ավարտին , Լիբանանի Հեզբոլլահին «ահաբեկիչ» է անվանել : Այս քայլին խստորեն հակազդել են Լիբանանի , Պաղեստինի և տարածաշրջանի այլ երկրները : Իհարկե, միմիայն Սիոնիստական ռեժիմն է ողջունել այդ որոշումը : Հակադարձելով Պարսից ծոցի համագործակցության և արաբական երկրների նախարարական խորհուրդների այդ որոշմանը , Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է , որ չի հանձնվելու քաղաքական ու լրատվական ճնշումներին և շարունակելու է պայքարել Սիոնիստական ռեժիմի և թաքֆիրական ուժերի դեմ ու պաշտպանել բռնահարված , այդ թվում Պաղեստինի , Սիրիայի և Եմենի ժողովուրդներին :
Լիբանանի Հեզբոլլահի գործադիր խորհրդի նախագահ ՝ Շեյխ Հաշեմ Սաֆիեդդինն ասել է .-«Դիմադրությունը շարունակում է անկոտրում պատնեշ համարվել սիոնիստաների դեմ և ով ձգտի հարվածել Դիմադրությանը , պետք է վերանայի իր հաշվարկները» : Լիբանանի ներքին գործերի նախարար ՝ Նահադ Ալ-Մաշնուղը հայտարարել է , որ Լիբանանը դեմ է Հեզբոլլահին ահաբեկիչ ճանաչելուն , քանզի այն Լիբանանի ժողովրդի մի մասնիկն է :
Դատապարտելով Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ որակելու որոշումը , Սիրիայի ԱՀ նախարարությունը հայտարարել է , որ այդ քայլը վկայում է տարածաշրջանի իրադարձությունների հարցում Սաուդյան Արաբիայի մոլորության մասին : Իրաքի ներքին գործերի նախարար ՝ Մոհամմեդ Սալեմ Ալ-Ղաբանը հերքել է Լիբանանի Հեզբոլլահի դեմ Արաբական երկրների Լիգայի անդամ երկրների ներքին գործերի նախարարների տարածած հաղորդագրություններն , ասելով .-«Այս համագումարները նախատեսված չեն հատուկ նպատակներով քաղաքական հաղորդագրություններ տարածելու համար» :
Արաբա-աֆրիկյան երկրների հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է .-«Հեզբոլլահին ահաբեկիչ որակելը նշանակում է անուշադրություն Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ , ինչը շահեկան չէ տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար» : Հակադարձելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում Լիբանանի Հեզբոլլահի անվան ներառմանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է .-«Նրանք , ովքեր Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ են անվանում , կամա թե ակամա վնասում են Լիբանանի անվտանգությանն ու միասնությանը» :
Լիբանանում ՌԴ դեսպան ՝ Ալեքսանդր Զասիպկինն ընդգծել է Լիբանանի Հեզբոլլահի և այդ երկրի խորհրդարանական որևէ խմբակցության նկատմամբ Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը :
Պաղեստինյան խմբերն այդ թվում ՀԱՄԱՍ-ը, այդ քայլը գնահատել են որպես Իսրայելի քաղաքականությունների ուղղությամբ արված քայլ և արաբական երկրներին կոչ են արել զերծ մնալ Իսրայելի հետ քայլելուց :
Հանուն Պաղեստինի ազատագրման Ժողովրդական ճակատի տեղեկատվական պատասխանատու ՝ Անվեր Ռաջան ,Լիբանանի Հեզբոլլահին ահաբեկիչ որակելը ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նպատակների ուղղությամբ արված քայլ է գնահատել :
Եմենի Անսարալլահ շարժումը ևս մի հաղորդագրությամբ Արաբական երկրների Լիգայի նախարարական խորհրդի այդ քայլը ՝ Սիոնիստական ռեժիմին և տարածաշրջանում ոճրագործ խմբերին մատուցված անվճար ծառայություն է բնութագրել :