Թուրքիայի պաշտոնատարները սպառնում են սիրիացի փախստականներին
Թուրքիայի վարչապետը սպառնացել է, որ սիրիացի փախստականներին կհեռացնի երկրից:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը սիրիացի փախստականներին զգուշացրել է, որ հանցագործություն կատարելու դեպքում, նրանք դատական պատասխանատվության կենթարկվեն: Նա նշել է, որ Թուրքիայի հասարակության կարմիր գծերն անցնելու դեպքում, փախստականները կհեռացվեն երկրից:
Ներկայումս Թուրքիայում գտնվում են շուրջ 2 միլիոն 750 հազար սիրիացի փախստականներ: Սիրիացի փախստականների ընդհանուր թիվը հինգ միլիոն է կազմում: Փախստականները պահանջում են կեցության վայր, աշխատանք, կրթություն, առողջապահական ծառայություններ, սնունդ և այլն: Թուրքիայում բնակվող փախստականներից 300 հազարն ապրում է ճամբարներում, իսկ 2 միլիոն 450 հազարը` ճամբարներից դուրս:
Թվում է, թե Թուրքիայի կառավարությունը երկու գլխավոր պատճառով է մտահոգված փախստականների ներկայության հարցով: Նախ այն, որ Թուրքիայում քաղաքական խռովությունների պատճառով, 2016 թվականին թուլացել է Թուրքիայի տնտեսությունը: Անցյալ տարի Թուրքիայի տնտեսական աճը կազմել է 1.8 տոկոս:
Հաղորդումները վկայում են, որ որոշ շրջաններում, որտեղ ապրում են փախստականները, գնաճը շատ բարձր է եղել: Դա կարող է փախստականների նկատմամբ զգայնություն առաջացնել Թուրքիայի հասարակության մոտ: Թուրքիայում աշխատազրկության բարձր մակարդակը և տուրիզմի արդյունաբերության վրա մեծ ճնշումը, հարց են առաջացնում, թե կառավարության ռեսուրսները ինչու պետք է հատկացվեն փախստականներին, որոնք օրենքը չեն հարգում:
Մյուս կողմից, Թուրքիայում փախստականների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են: Հաղորդումները վկայում են, որ Թուրքիայում փախստականները մեղադրվում են ահաբեկաչական հարձակումներ իրականացնելու մեջ և փողոցներում նրանց դեմ բռնություն է կիրառվում: Իսկ այս բոլորն այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունն առաջ էր քաշել փախստականներին քաղաքացիություն շնորհելու հարցը:
Հատկանշական է, որ 2016 թ. ԻԼԻՊ-ը մի քանի ահաբեկչական գործողություն է իրականացրել Թուրքիայում: Այս երկրում մեծ թվով սիրիացի փախստականների ներկայությունը և նրանց ֆինանսական կարիքները կարող են Թուրքիան ահաբեկչական նոր հարձակումների վտանգի առջև կանգնեցնել:
Իզմիր Յասար համալսարանի փախստականների հարցերով փորձագետ Այզելին Յիլդիզն ասել է.«Թուրքիայի ժողովրդին մտահոգում է այն, որ ահաբեկիչները կարող են չարաշահել Թուրքիայի բաց սահմաններ քաղաքականությունը»:
Իրավիճակի վերլուծության արդյունքում պարզվում է, որ Թուրքիան մեծ դերակատարություն է ունեցել Սիրիայում ներքին պատերազմի բռնկման հարցում և այսօր տուժում է իր հարևան երկիրն անապահով դարձնելու վնասներից:
Էրդողանը և նրա կառավարությունը փորձում են նվազագույնի հասցնել այդ հետևանքները: Սակայն Թուրքիան պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունները: Որովհետև հարևաններին անվտանգության ապահովման արդյունքում կապահովվի նաև Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը և կբարելավվի այդ երկրի տնտեսական վիճակը, որը խիստ տուժել է ստեղծված անվտանգության իրավիճակից: