Իրանը հակազդել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հաղորդագրությանը
Իրանը քննադատել է Լիբանանի Իսլամական դիմադրության շարժում՝ Հեզբոլլահի գործունեությունը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից "ահաբեկչական գործխունեություն" որակումը:
Հինգշաբթի օրը, քննադատելով վերոնշյալ հաղորդագրությունը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ այն հրապարակվել է այն պայմաններում, երբ Հեզբոլլահը զավթիչների հանդեպ դիմադրությամբ և Պաղեստինի ժողովրդին ցույց տված
աջակցությամբ վերածվել է տարածաշրջանում հակասիոնիստական դիմադրության խորհրդանիշի:
Ջաբերի Անսարին անդրադարձել է Սիրիայում ու Լիբանանում ԻԼԻՊ-ի և Ալ-Նոսրայի ճակատի ահաբեկիչների ներթափանցումը կանխելու ուղղությամբ Հեզբոլլահի դերակատարությանը: «Այս պայմաններում արաբական որոշ պետությունների կողմից Հեզբոլլահի գործունեության ահաբեկչական որակվելը ոչ միայն Լիբանանի միասնականության ու անվտանգության, այլ ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության վնասին է». ասել է նա:
Հեզբոլլահ շարժման վրա ճնշումները խստացնելու ուղղությամբ սաուդական ռեժիմի ջանքերն անցած շաբաթ այդ ռեժիմի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի կողմից բացահայտվելուց հետո, Արաբիայից, Էմիրություններից, Բահրեյնից, Կատարից, Քուվեյթից և Օմանից բաղկացած Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, հետևելով Ռիադի օրինակին, չորեքշաբթի օրը Հեզբոլլահին ահաբեկչական խումբ ճանաչեց և հայտարարեց, որ նրա դեմ քայլեր է ձեռնարկելու:
Որպես Լիբանանում հակասիոնիստական ու հակաահաբեկչական գլխավոր ճակատ՝ Հեզբոլլահի դեմ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հաղորդագրությունը հանդիպել է տարածաշրջանի պաշտոնատարների, պատասխանատուների ու կուսակցությունների հակազդեցությանը: Ներկա զգայուն ժամանակահատվածում այդ հաղորդագրության հրապարակումն ապացուցում է Լիբանանում ներքին միասնականությունը խաթարելու ուղղությամբ Արաբիայի գլխավորությամբ այդ խորհրդի ջանքերի առկայությունը: Արաբիայի ռեժիմը երկու շաբաթ առաջ չեղարկելով Լիբանանի բանակին խոստացված երեք միլիարդ դոլարի օժանդակությունը, ինչպես նաև կոչեր ուղղելով իրենց կապիտալը Լիբանանից հեռացնելու ուղղությամբ արաբ ներդրողներինմ փորձել է նեղ կացության մատնել Լիբանանի կառավարությանը:
Այդ պատճառով էլ Լիբանանի քաղաքական ու հոգևոր գործիչները վերջին օրերին հայտարարել են, որ կառավարության ու Հեզբոլլահի վրա Արաբիայի ճնշումները միմյանց հետ կապված են և այս ճնշումների արմատները պետք է փնտրել Սիրիայում Ռիադի պաշտպանած ահաբեկչական խմբերի կրած վերջին պարտություններում: Համաձայն այս տեսակետի, տեսնելով Եմենում, Իրաքում ու հատկապես Սիրիայում իր միջամտությունները ձախումը, Արաբիան այժմ նպատակ ունի խստացնելով Լիբանանի կառավարության ու Հեզբոլլահի վրա ճնշումները, խանգարել Հեզբոլլահի հակաահաբեկչական գործունեությունը և դրան զուգահեռ հող պատրաստել Սիրիայի ճահճուտից իր և իրեն կապված ահաբեկիչների փրկության համար:
Նման պայմաններում, ընդգծելով Սիրիայի ու Հեզբոլլահի առանցքայնությամբ հակասիոնիստական ու հակաահաբեկչական դիմադրության ճակատի պաշտպանումը և մերժելով Հեզբոլլահի գործունեությունն ահաբեկչական հռչակած Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հաղորդագրությունը, Իրանը հայտարարել է, որ չնայած բոլոր ճնշումներին ու սադրանքներին, շարունակելու է հովանավորել Սիոնիստական ռեժիմի հանդեպ դիմադրության ճակատային գծում կանգնած և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ առաջատար դիրք զբաղեցնող Լիբանանի Հեզբոլլահին: