Առկա է Հայաստան-Ադրբեջան պատերազմը վերսկսելու հավանականություն
ՀՀ պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանը հայտարարել է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին:
Լրագրողներին տված հարցազրույցում, անդրադառնալով շփման գծերում հայ և ազերի ուժերի միջև լարվածության սրմանը, Սեյրան Օհանյան ասել է.«Լարվածությունները շարունակվելու դեպքում, երկու երկիրը պետք է պատրաստ լինեն լայնածավալ պատերազմի վերսկսման համար»:
Ընդգծելով, որ Հայաստանը մեծ պատրաստվածություն ունի Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու համար, Օհանյանը նշել է, որ Երևանն անհրաժեշտ է քայլեր է ձեռնարկել, նկատի առնելով քաղաքական իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարն այն պայմաններում է սպառնացել, երբ ավելի քան երկու տասնամյակ միջազգային կառույցները ձգտել են խաղաղ ճանապարհներով վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը:
1994 թվականի մայիսին, Մինսկի խմբին հաջողվեց երկու երկրի միջև հրադադար հաստատել: Սակայն շփման գծերում հրադադարը մշտապես խախտվել է:
Շուրջ երկու տարի առաջ Ադրբեջանի ուժերի կողմից հայկական ուղղաթիռի կործանումից հետո, հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել :
Այնպես որ վերջին երկու տարիների ընթացքում կողմերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Անգամ Շվեցարիայի Բերնում Երևանի ու Բաքվի ղեկավարների հանդիպումից հետո, բախումները չմեղմացան :
Իրողությունն այն է, որ հայ-ադրբեջանական բախումները նոր ձև են ստացել:
Լրագրողներին տված հարցազրույցում, ՀՀ պաշտպանության նախարար՝ Սեյրան Օհանյանն խոսել է երկու հարևան երկրի միջև պատերազմի վերսկսման հավանականության մասին և իր երկրի պատրաստվածությունն է հայտնել պատերազմելու Ադրբեջանի դեմ:
2005 թվականից ի վեր, Իլհամ Ալիևի կառավարությունն ամեն տարի բյուջեի եկամուտների ավելի քան կեսը հատկացնում է ռազմական հարցերին և սպառազինության գնմանը:
Ամեն դեպքում, հայ և ազերի պաշտոնատարների սպառնալիքներով երկու հարևան երկրները ուղղակի պատերազմի մեջ չեն մտնում, սակայն շփման գծերում սրվում են բախումները:
Փորձագետների խոսքերով, երկու երկրի ղեկավարների բանավոր սպառնալիքները շարունակվելու դեպքում, ակնհայտ է, որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը հնարավոր է արևմտյան որոշ պետությունների ցանկության համաձայն քայլեր ձեռնարկի:
Արևմտյան պետությունների մեծ մասը Հայաստանի և Ղարաբաղի հայերի կողմնակիցն է և ձգտում է հակամարտությունը չկարգավորված թողնելով և ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակը շարունակելով, հարմար լուծում գտնել հայկական կողմի համար: