ՄԱԿ-ը քննադատել է Բահրեյնի ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i6832-ՄԱԿ_ը_քննադատել_է_Բահրեյնի_ռեժիմին
ՄԱԿ-ի հատուկ զեկուաբերն ընդգծել է. «Բահրեյնի ռեժիմի պաշտոնատարները ձգտում են փոխել այդ երկրի էթնիկական կառույցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 08:35 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը քննադատել է Բահրեյնի ռեժիմին

ՄԱԿ-ի հատուկ զեկուաբերն ընդգծել է. «Բահրեյնի ռեժիմի պաշտոնատարները ձգտում են փոխել այդ երկրի էթնիկական կառույցը»:

Միշել Ֆորեսթը Մարդու իրավունքների խորհրդի նիստում ասել է. «Քաղաքացիության բեկանումը մեթոդներից մեկն է, որ Ալե Խալիֆայի ռեժիմը կիրառում է քաղաքացիներին պատժելու համար , որպեսզի նրանց զրկի իրենց տարրական իրավունքներից»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերը նաև մտահոգություն է հայտնել Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» շարժման գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի կալանավորման ժամկետի երկարաձգվելու կապակցությամբ:

Բահրեյնի ժողովուրդը տարբեր քաղաքներում ցույցեր կազմակերպելով պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Ուրբաթ օրը մայրաքաղաք Մանամայի տարբեր շրջաններում կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում, հազարավոր բահրեյնցիներ իրենց զորակցությունն են հայտնել քաղբանտարկյալներին, պահանջելով Ալե Խալիֆայի բանտերից քաղաքական ակտիվիստների, այդ թվում փետրվարի 14-ի հեղափոխության առաջնորդների շտապ ազատ արձակումը:

Բահրեյնում ազատությունների առավել սահմանափակման ուղղությամբ Ալե Խալիֆայի ռեժիմի վերցրած քայլերը և քաղաքական ակտիվիստների կալանավորումը, ինչպես նաև Բահրեյնի ընդդիմադիր կառույցների ու խմբերի վերացման համար հող պատրաստելն առավել քան երբևէ բացահայտում եմ Բահրեյնի ռեժիմի բռնապետական էությունը:

Բահրեյնում մարդու իրավունքների վիճակն այնքան ծանր է, որ ցանկացած դիտորդ առաջին հայացքից դա գուշակելով նողկանք է հայտնում: Դա բացահայտ կերպով նկատելի է Բահրեյնի հարցով մարդու իրավունքների կառույցների ու տարբեր առաքելությունների զեկույցներում: Բահրեյնում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ ներկայացված վերջին զեկույցները վկայում են 2016 թվականին այդ երկրում մարդու իրավունքների վիճակի սրման մասին:

Ալե Խալիֆայի ռեժիմը սաստկացնելով իր հալածողական քայլերը և հրի ու սրի քաշելով Բահրեյնի ժողովրդին, նաև փորձել է այդ երկրի ժողովրդին զրկել քաղաքացիության իրավունքից, ինչը վկայում է այդ ռեժիմի բռնապետական ու հակաիրավական էության մասին:

Բահրեյնին իշխող ռեժիմը դիմում է ցանկացած միջոցի ու քաղաքականության, որպեսզի սանձելով ժողովրդական ընդվզումը, ընդդիմադիրներին հեռացնի երկրի քաղաքական ու հասարակական ասպարեզից: Այդ շրջանակներում ռեժիմն օգտվում է ընդդիմադիրներին քաղաքացիության իրավունքից զրկելու քաղաքականությունից: Բահրեյնցի ընդդիմադիրներին քաղաքացիությունից զրկելն ու արտասահմանցիներին Բահրեյնի քաղաքացիություն շնորհելը կատարվում է քաղաքական պատճառներով և նպատակ ունի փոխել այդ երկրի էթնիկական կառույցը:

Երկրի էթնիկական կառույցը փոխելու համար բահրեյնցիներին քաղաքացիությունից զրկելու և արտաքսելու Ալե Խալիֆայի վարած քաղաքականությունը հիշեցնում է Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի վերցրած քայլերը: Այս շրջանաներում Ալե Խալիֆայի ռեժիմը Բահրեյն է բերում արտասահմանցիների և նրանց Բահրեյնի քաղաքացիություն շնորհելով երկրից արտաքսում է իսկական բնակիչներին: Բահրեյնի քաղաքացիներին իրենց իրավունքներից ու սեփական հայրենիքում ապրելուց զրկելը համարվում է մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ Բահրեյնի մարդու իրավունքների վիճակն աշխարհում մարդու իրավունքների ոլորտում ամենասև վկայականներից մեկն է: