Պուտինը և Ռոհանին կարևորել են տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ համագործակցությունը
Երկուշաբթի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորել է տարածաշրջանի շատ երկրներում, այդ թվում÷ Եմենում, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակի կարգավորման ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների անցկացումը:
Իրան-Ռուսաստան համագործակցությունները, այդ թվում ՀԳՀԾ-ին հանգեցրած Իրան-Վեցնյակ միջուկային բանակցությունները, Աստանայի նիստերը և Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ռազմավարական համաձայնությունները, վկայում են այն մասին, որ երկու երկրի հարաբերությունները ռազմավարական համագործակցությունների ուղղությամբ են ընթանում: Այդ համագործակցությունների ընդալայնումը համադրում է պահանջում: Ներկայումս, երբ Իրանում նախագահության նոր շրջան է սկսվել, այս բանակցությունները վկայում են բոլոր ոլորտներում Թեհրան-Մոսկվա հարաբերություններն ընդլայնելու կողմերի ցանկության մասին: Այդ ուղղությամբ երկու երկրի համատեղ օրակարգում դրված են երկու կարևոր նպատակներ:
Առաջին նպատակն է՝ շարունակել հակաահաբեկչական ռազմական գործողությունները , որոնք իրականացվում են Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատագրմամբ:
Երկրորդ նպատակն է՝ երկու երկրի քաղաքական ու տնտեսական հնարավորություններից օգտվելով, մեծացնել տարածաշրջանային ու միջազգային երկկողմ համագործակցությունները, հավաքական անվտանգության ու կայունության ամրապնդման և տարածաշրջանում ԱՄՆ-ի ավերիչ միջամտություններին դիմակայելու նպատակով:
Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանային համագործակցություններում ապացուցել են, որ երկկողմ հարաբերություններն ընդլայնելուց բացի, չնայած քաղաքական տեսակետների մեջ գոյություն ունեցող որոշ տարբերություններին, կարողացել են ասոցացվել տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակայունացնող քայլերի և համատեղ սպառնալիքների դեմ:
2017թ. մայիսի 31-ին ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, ԱՊՀ պետությունների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ տարբեր ոլորտներում Թեհրան-Մոսկվա հարաբերությունների կայուն զարգացումը պատասխան է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Վլադիմիր Եվսեևի տեսանկյունից, Թեհրան-Մոսկվա հարաբերությունները զգուշավոր վիաճկից դուրս են եկել և ռազմավարական համագործակցություն է ծավալվում կողմերի միջև: Նրա համոզմամբ, այս հարաբերությունները Ռոհանիի նախագահության երկրորդ շրջանում կարող են առավել քան երբևէ, ընդլայնվել տարբեր ոլորտներում:
Իրան-Ռուսաստան հարաբերությունները վերլուծելիս կարելի է ասել, որ նկատի առնելով գոյություն ունեցող պոտենցիալներն ու բազում առիթները, Իրանն ու Ռուսաստանը կարող են համագործակցություններն ընդլայնել տնտեսական, Միջին Ասիայի անվտանգության, Կասպից ծովի հետ առնչվող հարցերի և Միջին Արևելքի զարգացումների ոլորտներում:
Նման զգայուն պայմաններում, հարաբերությունների ամրապնդումը և ասոցացումը կարող են նպաստել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարին և մարտահրավերների դիմագրավմանը: Այդ մասին խոսվել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում: