Ռուսաստանի և Վրաստանի միջև գազային համաձայնություն է կայացել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i6988-Ռուսաստանի_և_Վրաստանի_միջև_գազային_համաձայնություն_է_կայացել
Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղեկացմամբ , այդ երկիրը համաձայնության է եկել Ռուսաստանի «Գազպրոմ»-ի հետ : «Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն , շաբաթ օրը Կախա Կալաձեն հայտարարել է , որ այդ երկրի տարածքով Հայաստան տեղափոխվող գազի տասը տոկոսը պատկանում է Վրաստանին ՝ որպես տարանցման վճար :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2016 09:07 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Վրաստանի միջև գազային համաձայնություն է կայացել

Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղեկացմամբ , այդ երկիրը համաձայնության է եկել Ռուսաստանի «Գազպրոմ»-ի հետ : «Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն , շաբաթ օրը Կախա Կալաձեն հայտարարել է , որ այդ երկրի տարածքով Հայաստան տեղափոխվող գազի տասը տոկոսը պատկանում է Վրաստանին ՝ որպես տարանցման վճար :

Վրաստան հիմնական գազ ներկրողը Ադրբեջանն է , սակայն Ռուսաստանից Վրաստանը ստանում է ռուսական գազի Հայաստան մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար ։ Ադրբեջանի պետական նավթային ընկերություն ՝ SOCAR-ի հետ ստորագրած նոր պայմանագրով , Վրաստանը տարեկան 500 միլիոն խորանարդ մետրով ավելացրել է ներկրվող գազի ծավալները : Վրաստանի և Ադրբեջանի ստորագրած նոր պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2030 թվականը : Վրաստանն անհրաժեշտ գազը հիմնականում ապահովում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջոցով : Ավելի վաղ , Վրաստանի գազի 85 տոկոսն ապահովում էր Ադրբեջանը : Թբիլիսիի պետայրերը չեն բացատրել , թե Վրաստանի գազային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինն ավելացել՞ է , թե՝ ոչ : Հարցի պատասխանը կարևոր է տարբեր պետությունների ղեկավարների համար :

Վրաստանի տարածքով Հայաստան Ռուսաստանի գազի տեղափոխման հարցը վերջին ամսում եղել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում : Բացի տարածաշրջանի երկրներից , արևմտյան պետությունները ևս ուշադրություն են դարձրել այդ հարցին : Թբիլիսիում ԱՄՆ դեսպան ՝ Այան Քլեյը նշել էր , որ Վրաստանի էներգետիկ քաղաքականությունը չպետք է հասարակության մոտ հարցերի տեղիք տա : Նրա խոսքերով , Ռուսաստանի գազընկերության և Վրաստանի կառավարության միջև ընթացող բանակցությունները հարցերի տեղիք են տվել : Պետք է ասել , որ ամերիկացի պետայրերն առանձնահատուկ զգայունություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նկատմամբ և փորձում են հնարավորության դեպքում այդ հարցում խորհուրդներով օգնել Թբիլիսիի ղեկավարներին : Չնայած ԱՄՆ-ի այս ցանկություններին , փետրվարին Վրաստանի էներգետիկայի նախարարն անակնկալ կերպով խոսել էր «Գազպրոմ» ընկերությունից էժան գնով գազ գնելու առաջարկի մասին : Նա ասել էր .-«Ընկերության հետ համագործակցելու հավանականությունը մեծ է» : Այդ խոսքերին հակազդել էին ԱՄՆ-ի պետայրերը: Ադրբեջանը ևս հակադարձել էր այդ հայտարարությանը : Վերջին երկու ամիսներին Վրաստան կատարած մի քանի այցերով , Բաքվի պետայրերը փորձեցին Թբիլիսիից անհրաժեշտ երաշխիքներ ստանալ: Ներկա դրությամբ , երբ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես տուժել է նավթի համաշխարհային գների անկման պատճառով , սպառման շուկաներից զրկվելը Բաքվի համար աղետալի է լինելու :

Պետք է ասել , որ Վրաստանի տարածքով Ռուսաստանի գազը Հայաստան տեղափոխումը երկու երկրի պետայրերին հնարավորություն է տալիս վերականգնել երկկողմ հարաբերությունները: