ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները բազմանպատակ են
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հիլին կրկնել է Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելու, ահաբեկչությանը սատարելու և Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին իր երկրի երեք հնամաշ հայտարարությունները: Նա ասել է .«ԻԻՀ-ը պետք է պատասխան տա ԱԽ-ի բանաձևերը խախտելու, ահաբեկչությանն աջակցելու և հրթիռի արձարկման համար»:
Նա Վաշինգտոնի հակաիրանական շրջափակումները միջուկային գործարքին չառնչվող որոշում է որակել: ԱՄՆ-ի վերջին ամիսների գործելակերպը ցույց է տալիս, որ Օբամայի պաշտոնավարման համեմատությամբ, Թրամփի գործելակերպն առանձնապես չի փոխվել: 2016 թվականին, հրթիռային ծրագրի պատճառով, Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվեցին: 2017 թվականի սկզբին, հրթիռային ծրագրի առնչությամբ ԱՄՆ-ը քայլեր նախաձեռնեց իրանական ու արտասահմանյան ընկերությունների ու կառույցների դեմ: Եթե վերանայենք ՀԳՀԾ-ին հաջորդող ԱՄՆ-ի քաղաքականությունը, ապա կարելի է ասել, որ Օբաման հայտարարում էր, թե հավատարիմ է ՀԳՀԾ-ին, քանզի նա միջուկային գործարքը ձեռքբերում էր համարում , իսկ Թրամփն այն անվանել է «վատագույն համաձայնությունը»: Այժմ թվում է, որ իրավիճակը վատանում է: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կարող է մի քանի ժամերի ընթացքում վերսկսել իր միջուկային ծրագիրը և անմիջապես այն հասցնել նույնիսկ 2015 թվականի միջուկային համաձայնության ժամանակի մակարդակի: Իհարկե ԱՄՆ-ի քայլերի հետևում կան որոշ հաշվարկներ: Վաշինգտոնը մտադիր է Իրանին պարտադրել նահանջել միջուկային համաձայնությունից, որպես առաջին քայլ անողն Իրանը լինի: Միջուկային զինաթափման հարցերի փորձագետ Թարեղ Ռաուֆն ասել է .«Միջուկային համաձայնությունից Իրանի հրաժարումը լինելու է ԱՄՆ-ի օգտին»: Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռուս վերլուծաբան Վլադիմիր Ֆիտինի համոզմամբ, բառախաղն ու լեզվակռիվը Թրամփի կառավարության համար քաղաքական գործեղանակ են դարձել: Այս քաղաքականության շարունակումն անկասկած մի պարտվող ունի և դա ԱՄՆ-ն է: Վաշինգտոնը հանդես է գալիս համաշխարհային նոր համակարգի մշակման հավակնությամբ , սակայն համաշխարհային համաձայնությունից, այդ թվում Փարիզի բնակլիմայական պայմանագիրը խախտելով, ապացուցել է, որ չի հարգոըմ միջազգային հանրությանը:
Ինչպես ԻԻՀ նախագահն է ասել ՝ ԱՄՆ-ն ապացուցել է , որ որ ոչ վստահելի գործընկեր է , ոչ էլ լավ բանակցող: Նրանք փորձում են վերականգնել սպառնալիքի ու շրջափակման լեզուն ՝ դառնալով իրենց անցյալի ենթադրությունների գերին: Ամերիկացիներն իրենց զրկում են խաղաղության շահերից :