Գյուլենի կոդավորված հայտարարությունը ՝ Թուրքիայի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69950-Գյուլենի_կոդավորված_հայտարարությունը_Թուրքիայի_մասին
Անկարայի ԶԼՄ-ները հաղորդել են «Հիզմեթ» շարժման ղեկավար ՝ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից երկու տեսանյութերի հրապարակման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 13:57 Asia/Tehran
  • Գյուլենի կոդավորված հայտարարությունը ՝ Թուրքիայի մասին

Անկարայի ԶԼՄ-ները հաղորդել են «Հիզմեթ» շարժման ղեկավար ՝ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից երկու տեսանյութերի հրապարակման մասին:

Այդ տեսանյութերում Գյուլենն ադում է իմաստավոր մի նախադասություն: Նա ասում է  .«Պետք է նոր քայլեր անել»: Նոր քայլեր ասելով, իրականում նա հայտարարում է Թուրքիայի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության դեմ նոր հարձակում սկսելու մասին : Ոմանց կարծիքով, արտակարգ իրավիճակներում, Գյուլենն այդ նախադասությունն օգտվում է հայտնի մարդկանց դեմ մահափորձի համար:

Անկարայի վերջին տարվա գործունեությունը ցույց է տվել, որ Գյուլենի իմաստավոր նախադասությունը կարող է հանգեցնել Էրդողանի ընդդիմդիրների մի այլ խմբի ձերբակալմանը: Ի դեպ կարելի է կանխատեսել, որ առաջիկա օրերին ծավալվելու են ընդդիմադիրների դեմ քայլերը:

Թեև վերջին տարվա ընթացքում փակվել են Թուրքիայի բոլոր ԶԼՄ-ները , որոնք փաստացի հաղորդումներ էին կատարել ՝ իրողությունը բացահայտելու նպատակով և ձերբակալվել են այդ լրատվամիջոցների աշխատակիցները, սակայն Գյուլենի նոր հայտարարությունը խորհելու տեղիք է տալիս: Փաստորեն կարելի է ասել, որ հաղորդման հրապարակողները մեծ ռիսկի են դիմել, քանի որ դա կարող է ավարտվել լրատվամիջոցները փակվելով: Անկարայի կառավարության ընդդիմադիրները վերջին տարում Գյուլենին և Էրդողանին բարեկամ ու գործընկեր են ներկայացրել: Որովհետև չնայած մեծ թվով ընդդիմադիրների ձերբակալությանը, Էրդողանն ավելի է հզորացել , իսկ գյուլենը շարունակում է զբաղվել միջազգային առևտրով: Ավելի վաղ, ընդդիմադիրները սխալ էին գնահատում Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականությունը ՝ իրենց քննադատությունը կենտրոնացնելով Սիրիայի և իրաքի ներքին գործերին միջամտելու Թուրքիայի քաղաքականության վրա: «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մոստաֆա Բալբայն ասել է.«Թուրքիայի նախագահը դարձել է Մեծ միջին Արևելք կոչվող նախագծի իրականացման , Իրաքը և Սիրիան թիրախավորելու և արաբական երկրները մասնատելու համար ԱՄՆ-ի լծակը: Սիրիայի ճգնաժամի մեկնարկից հետո, Էրդողանի և ԱԶԿ-ի բոլոր քայլերն ուղղված են եղել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերին, որոնք ստացել են «Արաբական գարուն» անվանումը և որն ուղղված է օսմանական իշխանության վերականգնմանը»: 

Փաստորեն, Անկարայի կառավարությանն ուղղված քննադատությունների մեծ մասը վերաբերում են արտաքին սխալ քաղաքականությանը: Սակայն Անկարան պնդում է, որ Գյուլենական շարժումը ներթափանցել է դատական, ռազմական, ուսումնական ու պետական բոլոր կառույցներ , կազմակերպել է հունիսի 15-ի հեղաշրջումը, սակայն Գյուլենը հերքել է այդ բոլոր մեղադրանքները:

Պարզ է, որ նման հանգամանքներում սպառնալի երկու տեսանյութերի հրապարակումը միմիայն հանգեցնելու է Անկարայի կառավարության ընդդիմադիրների դեմ պայքարի խստացմանը: