Ֆրանսիան նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i700-Ֆրանսիան_նախազգուշացրել_է_ԵՄ_ի_փլուզման_կապակցությամբ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ազդարարել է ԵՄ-ի փլուզման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 08:14 Asia/Tehran
  • Ֆրանսիան նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման կապակցությամբ

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ազդարարել է ԵՄ-ի փլուզման մասին:

Հինգշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ Դավոս է մեկնել այն վտանգների շուրջ, որոնք կարող են առաջիկա ամիսներին հանգեցնել ԵՄ-ի փլուզմանը: Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ փախտականների ճգնաժամը, ահաբեկչության սրումը, պոպուլիզմի տարածումը և ԵՄ-ից Բրիտանիայի հավանական հրաժարումը այն կարևոր ճգնաժամերն են, որ ԵՄ-ն դիմագարավելու է առաջիկա ամիսներին: Նա առաջիկա ամսում ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև հավանական համաձայնության կապակցությամբ, նշել է, որ համաձայնություն չի կայանալու և դա ավելի շատ ժամանակ է պահանջում:

Այսօր եվրոպական 28 երկրների միավորող աշխարհի տարածաշրջանային ամենամեծ կառույց՝ ԵՄ-ն իր գոյությունը շարունակելու ճանապարհին դիմագրավում է մի քանի մեծ ճգնաժամեր: Ներկա ժամանակահատվածում գուցե հնարավոր լինի փախստականների ճգնաժամը համարել հիմնադրման օրից ԵՄ դիմագրաված ամենամեծ ու հրատապ մարտահրավերը: Այսօր եվրոպական այս կառույցն իր էության, ինչպես նաև անդամ երկրների ազգային ինքնիշխանության սահմանների և ԵՄ-ի ընդունած օրենքների ու որոշումների միջև սահմանագծերի շուրջ հիմնական հարցերի դիմաց է կանգնած: Թեև ցանկացած երկիր ԵՄ-ի անդամ դառնալով համաձայնում է միության օրենքները գերադասել իր ներքին օրենքներից, սակայն փախստականների ճգնաժամը և դրա ցավալի հետևանքները հատկապես Եվրոպայի արևելյան ու կենտրոնական փոքր երկրների, այդ թվում Հունագրիայի, Սլովակիայի, Սլովենիայի ու Խորվաթիայի համար, պատճառ են դարձել, որ այդ երկրները գործնականում իրենց ազգային ինքնիշխանությունը վեր դասեն ԵՄ-ից և այդպիսով հրաժարվեն փախստականների ընդունման կապակցությամբ կրած պատասխանատվությունից: Հետաքրքիրն այն է, որ Բրիտանիան, լինելով ԵՄ-ի մեծ ու հին անդամներից, էմիգրացիայի ու փախստականների հարցում համաքայլ է այդ փոքր երկրների հետ և այդպիսով հիշյալ երկրները միության մեջ կարևոր հովանավոր ու պաշտպան ունեն: Ի դիմաց, այս կողմնորոշումը հանդիպել է ԵՄ-ի մյուս կարևոր անդամների, այդ թվում, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և նույնիսկ Հունաստանի հակառակության, որոնք ցանկանում են, որ ընդհանրապես 21-րդ դարի առաջին տասնամյակում ԵՄ-ի անդամ դարձած հիշյալ երկրները հարգեն ԵՄ-ի ղեկավարների ու նախարարների մակարդակով ընդունված որոշումները: Անկասկած ներկա իրավիճակի շարունակվելը հանգեցնելու է ԵՄ-ում առավել պառակտման և անորոշ է դարձնելու եվրոպական այս կառույցի ապագա հեռանկարը: Իհարկե վերջին ամիսներին փախստականների հարցի հետ կապված ԵՄ-ի դիմագրաված մարտահրավերների ցուցակը համալրվել է ահաբեկչական սպառնալիքների հարցով, ինչը միության որոշ ղեկավարներ կապում են փախստականների Եվրոպա մուտք գործելուն: ԵՄ-ում պառակտումները միայն փախստականների հարցով չեն սահմանափակվում: Միության որոշ երկրներում ֆինանսական ու տնտեսական քաղաքականությունների կապակցությամբ տարբեր տեսակետները, ինչպես նաև պոպուլիզմի տարածումը և ամենակարևորը՝ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարվելու հետ կապված մարտահրավերը տարաձայնություններ են առաջացրել ԵՄ-ի անդամների միջև: Թեև ԵՄ ղեկավարները պատրաստ են եղել Բրիտանիայի անդամակցությունը շարունակվելու դիմաց որոշ զիջումների գնալ, սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է, որ ԵՄ-ի հիմնարար սկզբունքների շուրջ զիջումներ չեն լինելու: