Հրթիռային կարողության ընդլայնումն անհրաժեշտ է կանխարգելիչ հզորության ամրապնդման համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70056-Հրթիռային_կարողության_ընդլայնումն_անհրաժեշտ_է_կանխարգելիչ_հզորության_ամրապնդման_համար
Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում առաջադրված բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ քառամյա ծրագրով նախատեսում է զարգացնել Իրանի հրթիռային կարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2017 09:01 Asia/Tehran
  • Հրթիռային կարողության ընդլայնումն անհրաժեշտ է կանխարգելիչ հզորության ամրապնդման համար

Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնում առաջադրված բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ քառամյա ծրագրով նախատեսում է զարգացնել Իրանի հրթիռային կարողությունը:

Այս նախարարի թեկնածուի վստահության քվեի քննարկման նիստում ոչ մի  դեմ արտահայտություն չի եղել: Հինգշաբթի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում, իր ծրագրերը ներկայացնելիս, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ հատկապես բալիստիկ և քրուզ հրթիռների արտադրման ոլորտում Իրանը կարողությունն ընդլայնվելու է:

Ռազմական կարողության ընդլայնումը հզորություն է առաջացնում, իսկ տարբեր հրթիռների արտադրությունն ավելի է մեծացնում երկրի կանխարգելիչ ուժը:

Այդ շրջանակում ԻԻՀ-ը բալիստիկ և քրուզ հրթիռներ է արտադրում: Տեղական գիտությանը վրա հենվելով, Իրանը մեծ կարողականություն է ձեռք բերել հրթիռային ոլորտում: Իրանի ստորգետնյա հրթիռային քաղաքները թշնամուց խլել են վերլուծելու կարողությունը: «Ղադր-110» հրթիռն աշխարհի ամենաարագ հրթիռներից է համարվում և կարող է խույս տալ բոլոր հակահրթիռ հրթիռներից ու ռադարներից: 2500 հեռահարությամբ «Աշուրա» միջին հեռահարության բալիստիկ հրթիռն Իրանի հրթիռային արդյունաբերության թագն է համարվում: ԻԻՀ հրթիռային հզորությունը բազմազան է և հենց այդ պատճառով, թշնամիները, հատկապես` ամերիկացիները, պասիվ վերաբերմունք են դրսևորում այդ հարցի նկատմամբ:

Իրանի հրթիռային հզորության հարցով ԱՄՆ-ը միայն մեղադրանքներ է ուղղում Իրանի դեմ և շրջափակումներ է սահմանում և չնայած այդ շրջափակումներին, իսլամական խորհրդարանը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում Իրանի հրթիռային կարողությանը: Անցած կիրակի օրը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ու արկածախնդրական քայլերին դիմակայելու նախագծի 11-րդ հոդվածի շրջանակում, Իրանի իսլամական խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է զարգացնել պաշտպանական ոգին, մեծացնել ԻԻՀ կանխարգելիչ հզորությունը և հովանավորել իսլամական հեղափոխության պահակազորին:

Այսպիսով, իսլամական խորհրդարանը հակադարձել է  Կոնգրեսում հակաիրանական պատժամիջոցների վավերացմանը: Պաշտպանության նախարարության և ընդհանրապես ռազմական կառույցների միջև գոյություն ունեցող համերաշխությունը վկայում է Իրանի ռազմական ու քաղաքական դաշտում գոյություն ունեցող միասնության մասին: Նման պայմաններում ի չիք են դառնալու ԱՄՆ-ի նյութած դավերը: Հատկապես որ Իրանի հրթիռային արդյունաբերությունը հիմնված է տեղական կարողության վրա: Այդ շրջանակում, իսլամական խորհրդարանի դռնբոց նիստում, Իրանի պաշտպանության առաջադրված  նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Իրանի զինված ուժերն ունեն ավելի քան 100 համալսարան և չորս հազար մասնավոր ընկերություններ, որոնց օգտագործումն ընդլայնվելու է»:

Իրանի ծրագրային ու տեխնիկական այս ընդարձակ համալիրն ավելի է ամրակայել ԻԻՀ ռազմական ու պաշտպանական կարողությունը միջազգային բեմում: