َԱՄՆ-ը փորձում է թունավորել ՀԳՀԾ-ի մթնոլորտը
Սպիտակ տունը փորձում է խախտել ՀԳՀԾ-ն
Լրտավական աղբյուրները հաղորդել են, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին չորեքշաբթի օրը Վիենայում հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քրտուղար Յուկիա Ամանոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին:
Այս քայլերն արվում են այն պայմաններում, երբ Դոնալդ Թրամփի կառավարությունը մինչև սեպտեմբերի 14-ը պետք է որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի կապակցության նավթային շրջափակումների առկախման մասին: Բացի այդ, Թրամփի կառավարությունը պետք է մինչև հոկտեմբերի 15-ը Կոնգրեսում որոշում կայացնի ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին:
Տասը տարի շարունակ ԱՄՆ-և փորձում է ՄԱԳԱՏԷ-ին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ զեկույցներ ներկայացնելով, խախտել Միջուկային բանակցության գործընթացը: Այդ քայլերով ԱՄՆ-ը փորձում էր ենթահող պատրաստել Անվտանգության խորհրդի կողմից Իրանի միակողմանի շրջափակման նախագծի հաստատման համար: Ներկայումս Սպիտակ Տան պաշտոնյաները կրկին փորձում են նույն սցենարը գործադրելով, խոչընդոտել ՀԳՀԾ-ի միջազգային համաձայնության գործադրումը: ԱՄՆ-ի այս քայլը արժանացել է ՀԳՀԾ-ն ստորագրող մյուս կողմերի դժգոհությանը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելած Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասաց.-«ՀԳՀԾ-ն չի պատկանում միայն մեկ կողմին և բանակցության մասնակցող բոլոր երկրները և միջազգային հանրությունը պետք է փորձեն պահպանել համաձայնությունը»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս քննադատելով ԱՄՆ-ի միակողմանի քայլերն ասել է. «Միակողմանի շրջափակումների սահմանումը սկզբունքորեն դատապարտելի է: Մենք այստեղ խոսում ենք ոչ միայն մի երկրի, այլ ամբողջ տարածաշրջանի շահերի պաշտպանության մասին»:
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված միակողմանի նոր շրջափակումների վերաբերյալ, միջազգային հարցերի փորձագետ Հասան Հանին ասել է.-«Իրանի դեմ սահմանված ծանր շրջափակումները վկայում են, որ ԱՄՆ-ն անհավատարիմ է իր հանձնառությունների հանդեպ և փորձում է Իրանին ստիպել միակողմանիորեն դուրս գալ ՀԳՀԾ-ից: Իսկ նպատակն այն է, որպեսզի ենթահող ստեղծվի ԶԼՄ-ներում Իրանի հանդեպ քաղաքական հակաքարոզչության համար»:
Իրանի իսլամական խորհրդարանում անցած շաբաթ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոահնին ընդգծելով որ ԱՄՆ-ի պետական պաշտոնյաները պետք է հասկանան, որ շրջափակումների և սպառնալիքների փորձը վերջապես ձախողել է, ասաց.«Եթէ ամերիկացիները կրկին փորձում են նույն ճանապարհով ընթանալ, վստահաբար շատ կարճ ժամանակում Իրանը կվերադառնա նախքան բանակցությունների պայմանները»:
Անկասկած ՀԳՀԾ-ի պահպանումըկախված է այն հանգամանքից, որ բոլոր կողմերը հավատարիմ մնան այդ համաձայնությանը:
ՄԱԳԱՏԷ-ն ևս պետք է կատարի իր ընդունած հանձնառությունները և փորձի վերացնել ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հարուցած խոչընդոտները: