Ինչու՞ է ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության աջակից անվանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70198-Ինչու_է_ԱՄՆ_ն_Իրանին_ահաբեկչության_աջակից_անվանում
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումնեիրց հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշը կեղծ հայտարարություններով ու մուսուլմաններին մեղադրելով ԱՄՆ-ին ներկայացրեց որպես հակաահաբեկչական պայքարի դրոշակակիր: Սակայն ԱՄՆ-ի այդ քայլի հետևանքով տարածաշրջանում ու աշխարհում պատերազմ ու ահաբեկչություն սերմանվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 14:38 Asia/Tehran
  • Ինչու՞ է ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության աջակից անվանում

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումնեիրց հետո ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշը կեղծ հայտարարություններով ու մուսուլմաններին մեղադրելով ԱՄՆ-ին ներկայացրեց որպես հակաահաբեկչական պայքարի դրոշակակիր: Սակայն ԱՄՆ-ի այդ քայլի հետևանքով տարածաշրջանում ու աշխարհում պատերազմ ու ահաբեկչություն սերմանվեց:

Այժմ էլ Թրամփն ու ԱՄՆ-ում ծայրահեղականությանը աջակցող հոսանքները պնդում են այդ ուղու շարունակումն ու այդ արտահայտությունների օգտագործումը:

Առկա ապացույցներից պարզվում է, որ Թրամփի կառավարությունն ու ԱՄՆ-ում ծայրահեղական ու հակաիսլամական գաղափարներ տարածող կառույցները վտանգավոր նպատակներ ունեն:

Առաջին նպատակը ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղին շեղելն է: Այժմ հակաահաբեկչական պայքարի դաշտում Իրանի ուղղակի մասնակցությամբ ԻԼԻՊ-ը թուլանում  ու կործանվում է:

Սակայն ԱՄՆ-ի   երկրորդ նպատակը ծայրահեղականության ու ահաբեկչության արմատները իսլամին վերագրելն ու ասստվածային արժեքների՝ ինչպես Ջիհադի աղավաղված ներկայացնելն է:

Այդ ոլորտում ամենավերջին հայտարրությունը ԱՄՆ-ի «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ» կոչվող վերլուծական կենտրոնի տպագրած հոդվածն է: Հանդես գալով մի հոդվածով այդ վերլուծական կենտրոնը Իրանին համարել է կառավարական ահաբեկչության կամ Ջիհադական ահաբեկչության ամենամեծ աջակիցը: Հատկանշական է, որ այս միակողմանի ու ծայրահեղական հայեցակետը Սպիտան տան ու ամերիկյան վերլուծական կենտրոնի մտածողության հումքն է: Եթե այսօր ԻԼԻՊ ահաբեկչական խումբը բռնել է Իրաքից ու Սիրիայից փախուստի ուղին, դա ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պատերազմի արդյունքը չի եղել, այլև այդ հարցում պարտական ենք ժողովրդական ուժերի ու հատկապես հարեմի պահապանների իրական անձնազոհությանը, ջիհադին ու ինքնամուռացությանը, ովքեր կանգնել են ԻԼԻՊ-ի ու նրա աջակիցերի դեմ: Սակայն ցավոք տարածաշրջանի մի շարք երկրներ իրենց որդեգրած հրահրիչ ռազմավարություններով փորձում են շեղել բոլորի ուշադրությունը: Իրականությունն այն է, որ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը Իրանին մեղադրելն ու Ջիհադի պես արժեքները աղավաղված ներկայացնելը չէ:

Քաղաքական հարցերի բարձրակարգ վերլուծաբան Նոամ Չամսկին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքականությունները համարել է ահաբեկչական հարձակումների բուն պատճառը: Արծարծելով այս հարցը, թե արդյո՞ք ԱՄՆ-ի նպատակը ահաբեկչություն քաջալերելն է, թե նրան վերջ տալը, նա հավելել է.«Եթե ուզում եք ահաբեկչությունը վերջ գտնի նախ պետք է հարցնել թե ահաբեկչությունը ինչու պատահեց, որոնք են նրա հիմնական պատճառները և նրա ավելի խոր արմատները: Եվ ապա պետք է փորձենք պատասխանել այդ հարցերրը»:

Գոյություն ունի այդ ոլորտին առնչվող երկու կետ:

Առաջինն այն է, որ ահաբեկչության դեմ պայքարում պետք է անկեղծ լինենք և՛ խոսքի և գործի մեջ, սակայն ԱՄՆ-ի քայլերում բացակայում են դրանք: Երկրորդ կետը, ամերիկյան ընկալմամբ, ահաբեկչության ու իրական ահբեկչության ճիշտ սահմանումն է:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտել է Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ասելով.«Բոլոր խաղաղատենչ ժողովուրդները և նրանք ովքեր ահաբեկչության դեմ իրական պայքարի կողմնակիցներ են պետք է բռնության, անապահովության ու ահաբեկչության դեմ ձևավորեն համաշխարհային միություն, որի առաջին գերակայությունը լինի ահաբեկչության դեմ պայքարը և նրան արմատախիլ անելը»: