Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը ՝ նոր հնարավորություն տարածաշրջանային համագործակցությունների ոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70230-Իրան_Հայաստան_հարաբերությունների_զարգացումը_նոր_հնարավորություն_տարածաշրջանային_համագործակցությունների_ոլորտում
ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների հարաճող ընթացքը ցույց է տալիս, որ Թեհրանի և Երևանի պետայերը վճռակամ են օգտվել ներդրումային ու համագործակցային հնարավորություններից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 08:32 Asia/Tehran
  • Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը ՝ նոր հնարավորություն տարածաշրջանային համագործակցությունների ոլորտում

ԻԻՀ-ՀՀ հարաբերությունների հարաճող ընթացքը ցույց է տալիս, որ Թեհրանի և Երևանի պետայերը վճռակամ են օգտվել ներդրումային ու համագործակցային հնարավորություններից:

Օգոստոսի 17-ին Իրանի և Հայաստանի  Ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունն ամրագրվեց հուշագրով: Հուշագիրը ստորագրվել է ԻԻՀ նախագահի խորհրդական և Իրանի առևտրի և տնտեսական ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար ՝ Աքբար Թորքանի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից: Հուշագիրը ստորագրվել է Իրանի առևտրի ու մասնավորապես տնտեսական ազատ գոտիների և հատկապես Արաքսի ազատ գոտու և Հայաստանի Մեղրիի ազատ գոտու միջև համագործակցության ընդլայնման համատեքստում: Մեղրիի ազատ գոտին գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում ՝ Արաքս գետի հարևանությամբ Իրան-Հայաստան սահմանագծում: 

Համաձայնագրի ստորագրումը նպաստելու է  առևտրա-տնտեսական հարաբերությունների , նաև Մեղրիի ազատ գոտի գազի փոխանակման և համատեղ ներդրումային ծրագրերի ու արդյունաբերության ոլորտում համատեղ գործարանների կառուցման դաշտում նոր հնարավորությունների ստեղծմանը : Համագործակցության նման բարձր մակարդակը կարող է ենթահող պատրաստել համատեղ ընկերություններ հիմնելու համար: Դա նաև խթանելու է ԱՊՀ երկրների հետ Իրանի առևտրական հարաբերությունների զարգացումը: Հայաստանը հանքային նյութերի ՝ մասնավորապես պղնձի մեծ պաշարներ ունի: Ուստի Իրանը ցանկանում է Հայաստանի պղձնաքարի օգնությամբ, միասնաբար ստանալ պղնձի արտադրանքներ: Այդ շրջանակում, հաշվի առնելով առևտրի ազատ գոտում համատեղ գործարանների կառուցման նշանակությունը, կողմերը բանակցություններ են սկսել պղնձի համատեղ գործարան կառուցելու համար: Երկու երկրի միջև համագործակցության ընդլայնումն արդյունավորվելու է Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջան համատեղ արտադրած ապրանքների արտահանմամբ: Հայաստանը հանդիսանում է Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ-ի միակ անդամը: Իրանի և Հայաստանի ընդհանուր նպատակը ՝ համատեղ ներդրումների հնարավորություն ստեղծելու նպատակով երկկողմ ու տարածաշրջանային հնարավորություններից օգտվելը: Այդ տեսանկյունից, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ին Իրանի միացումը կարող է խթանել անդամ երկրների միջև էներգետիկայի ոլորտի համագործակցությունները խորացումը: ԵԱՏՄ-ն մշակել է Իրանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության համապարփակ ծրագիրը: 

ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, վերջերս Թեհրան կատարած այցի շրջանակում Իրանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը, ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ընդլայնել տնտեսական, մասնավորապես էներգետիկայի, առևտրի ու տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցությունն : ՀՀ նախագահի ասածով, պաշտոնական Երևանը պատրաստ է նոր ՝ ավելի բարձր հանգրվանի հասցնել երկու երկրների միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակը: Իրանը և Հայաստանը զբոսաշրջության, ապրանքի տարանցման, մշակութային ու տնտեսական տարբեր ոլորտներում, նաև ազատ գոտիներում համագործակցության ու ներդրումային ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն ունեն: Ոլորտներ, որոնց ակտիվացումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: հաշվի առնելով Իրան - Հայաստան զարգացող հարաբերությունների գործընթացը, կարելի է ասել, որ երկու երկրի պետայրերի աշխատանքային օրակարգում է Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման ուղեքարտեզի իրականացումը: