Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց կառավարության ներկայացրած նախարարների արժանավորությունը
Իրանի իսլամական խորհրդարանը կիրակի օգոստոսի 20-ին կայացած դռնբաց նիստում հաստատեց Իրանի կառավարության ներկայացրած նախարարների արժանավորությունը: Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վստահության քվե են տվել Իրանի նախագահի առաջարկած 17 նախարարներից 16-ին:
Էներգետիկայի նախարարի պաշտոնի համար ներկայացված թեկնածու Հաբիբոլլահ Բիթարաֆը 133 ձայնով չկարողացավ ստանձնել այդ պաշտոնը:
Իսլամական խորհրդարանի կողմից Իրանի 12-րդ կառավարության ներկայացրած նախարարների արժանավորությունը հաստատվելով այժմ ԻԻՀ նախագահի կապինետի անդամների կեսը փոփոխության են ենթարկվել:
Իսլամական խորհրդարանի կողմից կառավարության առաջարկած նախարարների անվանացանկի վավերացումը այն էլ ձայների մեծամասնությամբ վկայում է կառավարության և խորհրդարնի միջև գոյություն ունեցող համագործակցության բարձր մակարդակի մասին: Այժմ բոլորի հայացքը ուղղված է ԻԻՀ նախագահի կողմը թե ինչպես է կարող առաջիկա չորս տարիների ընթացքում ղեկավարել երկիրը: Անկասկած կառավարությունը ծանր պարտականություններ ունի և Խորհրդարանի կողմից ցուցաբերած վստահությունը կարող է խթանել կառավարության կապինետի ներդաշնակ ու միասնական գործունեությանը:
Այժմ Իրանում ժողովրդի կեցության և երկրի տնտեսության բարելավման խնդիրները կառավարության ծրագրերի գերակայություններ են համարվում: Իրանի 12-րդ կառավարությունը հայացքը շատ մոտ է նախորդ շրջանի ծրագրերին հետևաբար այս կառավարության տնտեսական պլանները շատ բանով չեն տարբերվում անցյալից: Սակայն, նկատի առնելով առկա մարտահրավերները և Իրանի դեմ սահմանված շրաջափակումները, ակնհայտ է որ կառավարությունը պետք է մեծ ջանքեր գործադրի տնտեսական ենթակառույցների ամրապնդման և դիմադրողական տնտեսության ցուցանիշերին հասնելու համար:
Տվյալների համաձայն դեռ երկար ճանապար կա հասնելու ժողովրդի և երկրի առաջնորդի ակնկալիքներին:
Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական 1396 թ.-ը հայտարարել է, որպես.«Դիմադրողական տնտեսության, արտադրության և զբաղվածության» տարի: Մեծարգո առաջնորդն ասել է.«Ժողովուրդը և առաջնորդը կառավարությունից ակնկալում են, որ ավելի շատ կենտրոնանա այդ հարցերի վրա և պաշտոնատարները պետք է վերջում իրենց գործունեության մասին զեկուցեն ժողովուրդին»:
Ներքին արտադրանքի հզորացումը, արտասահմանյան տեխնոլաոգիաների ներգրավումը, տարբեր ոլորտներում գիտահեն գործընթացի որդեգրումը, տնտեսության զարգացումը և հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը այն խնդիրներն են, որոնք պետք է կարևորվեն երկրում: Անկասկած այս մեծ քայլերը կիրականան այն պայմաներում, երբ երկրում և տարածաշրջանում կպահպանվի անվտանգությունը: Իսլամական խորհրդարանի կողմից նախագահի առաջարկած նախարարների, հատկապես անվտանգության և պաշտպանության նախարարներին տված վստահության քվեն վկայում է ազգային մակարդակում այդ հարցերի կարևորության մասին: