Էրդողանը ջանում է տարածել գերիշխանությունը Թուրքիայի անվտանգության կառույցների վրա
Թուրքիայի նախագահը մի հրամանագրով մեծացրել է անվտանգության կառույցների վրա իր լիազորությունները:
Էրդողանի նոր հրամանագրով Թուրքիայի ազգային անվտանգության վարչությունը, որ ավելի վաղ վարչապետի հսկողության ներքո էր, անցնում է նախագահի աշխատակազմի հսկոսությանը: Թուրքիայի քաղաքական շրջանակներն Էրդողանի հրամանագիրը համարել են ազդեցության ծավալման և ազգային անվտանգության վարչության վրա անձնական վերահսկողությունը մեծացնելու փորձ: Քանի որ հրամանագրով, ազգային անվտանգության վարչությունն ունենալու է բանակի ու պաշտպանության նախարարություններին հետաքննելու իրավունք: Թեև այս ուղղությամբ Էրդողանի քայլն աննախադեպ է , սակայն գործընթացը թափ է ստացել հատկապես պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Քաղաքական շրջանակներն այդ քայլը որակում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա բացարձակ գերիշխանություն ունենալու Էրդողանի ձգտումը : Ինչպես «Թենեո» անվտանգության կազմակերպության հետաքննությունների բաժնի վարիչ Վոլֆգանգ Պիկոլին էր ասել , անվտանգության ու գործադիր կառույցներին հսկողությունը տարածելու Էրդողանի փորձն ի վերջո հանգեցնելու է քաղաքական լճացման:
Իրողությունն այն է, որ իր նախագահության օրոք, Էրդողանն ականատես է եղել իշխող կուսակցության քաղաքականությունից դժգոհության հետևանքով առաջացած քաղաքական ու հասարակական իրադարձությունների, ինչը քաղաքական ու անվտանգության մտահոգությունների տեղիք են տվել: Այդ իսկ պատճառով, թուրք քաղաքական շրջանակներն Էրդողանի քայլերը գնահատել են ոստիկանական իշխանության զարգացման շրջանակում արված փորձ: Այլ խոսքով, եթե մինչ այս ներքին ու քաղաքական շրջանակների նկատմամբ բոլորը կասկածով ուղեկցվող մտահոգության մոտեցում ունեին, այսօր արդեն հենց Էրդողանն անձամբ է այդ մտահոգություններով տառապում , որն էլ հավանաբար հանդիսանում է լիազորությունները ծավալելու նրա ձգտման պատճառը: Այդպիսով արևմտյան պարբերականները, այդ թվում Նյու Յորք Թայմսը, նախազգուշացնում են դեպի կասկածանքի հորձանուտ Թուրքիայի շեղման կապակցությամբ:
Էրդողանը փորձում է միջամտել երկրի ներքին գործերին ՝ հանդես գալով իշխող կուսակցության ղեկավարի դերում: Իրավիճակ, որը նկատելի էր խորհրդարանական ընտրություններում, Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեում և այսօր ՝ կառավարությանն աջակցելու ցույցերին նրա քաղաքականությունում: Բացի դրանից, Թուրքիայի նոր օրենքների դեմ բողոքել են ընդդիմադիր կուսակցությունները, որոնք քննադատել են օրենսդիր մարմինների անձեռնմխելիությունը հարցականի տակ տանող և նախագահի լիազորությունները մեծացնող Էրդողանի երկու նոր հրամանները: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական և ազգերի ժողովրդավարության կուսակցությունները քննադատել են ընտրություններից առաջ և հետո հավանական հանցանքների մեղադրանքով խորհրդարանի պատգամավորների հետաքննության համար ԱՆկարայի գլխավոր դատախազությանը լիազորությունների շնորհումը: Իրավիճակ, որն իհարկե ավելի քան երբևէ մեծացնելու է Էրդողանի ոստիկանական ու խիստ որոշումների սահմանները և գործնականապես նախագահը հայտնվելու է երկրի միջավայրին անվտանգության շունչ հաղորդելու ապարդյուն օղակում: