ՀԳՀԾ-ի հարցում Իրանը չի անցնելու կարմիր գծերից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70904-ՀԳՀԾ_ի_հարցում_Իրանը_չի_անցնելու_կարմիր_գծերից
Հայտարարելով, որ Իրանը հարգում է ՄԱԳԱՏԷ-ի սահմանած հանձնառությունները, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Թեհրանը թույլ չի տա մուտք գործել ՀԳՀԾ-ի արգելված ոլորտներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2017 08:14 Asia/Tehran

Հայտարարելով, որ Իրանը հարգում է ՄԱԳԱՏԷ-ի սահմանած հանձնառությունները, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.-«Թեհրանը թույլ չի տա մուտք գործել ՀԳՀԾ-ի արգելված ոլորտներ»:

Սա Իրանի պատասխանն է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) հարցով ԱՄՆ-ի նոր տեղաշարժերին, որը Վաշինգտոնի օրակարգում էր ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի Վիեննա կատարած ուղևորության ընթացքում:

Ոգոստոսի 23-ին, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո, Նիկի Հեյլին մալո ասուլիսում ասել է.«ՀԳՀԾ-ն ոչ մի տարբերություն չի սահմանել Իրանի ռազմական և ոչ-ռազմական օբյեկտները դիտարկելու միջև»:

Այս  հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է իր կեղծ հայտարարությունները կրկնելով, ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ճնշել Իրանին:

Սակայն այդ հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է: ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատելու շրջանակները պարզ են և Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում լավագույն համագործակցությունն է ծավալել այդ կառույցի հետ:

ՄԱԳԱՏԷ-ն ևս տարբեր հաղորդագրություններում հայտարարել է, որ Իրանը կատարելապես հարգում է ՀԳՀԾ-ն: Սակայն հարց է, թե ՄԱԳԱՏԷ-ն որքան է կախված ԱՄՆ-ից: Անցյալում ՄԱԳԱՏԷ-ն թուլություններ է դրսևորել այդ հարցում: Ակնհայտ է, որ նախորդ փորձի կրկնելը ոչ միայն վնասելու է այդ կառույցի հեղինակությանը, այլև մեծածախս է լինելու ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի, այդ թվում` Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի համար:

Ներկայումս Եվրամիությունը տնտեսական խոշոր պայմանագրեր է կնքել Թեհրանի հետ և «Թոթալ»-ի նման խոշոր ընկերություններ ներդրում են կատարել Իրանում: Չինաստանն ու Ռուսաստանը ևս Իրանում ռազմավարական համագործակցություն են ծավալում:

ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի ոչ-հանձնառու կեցվածքի մասին միջազգային հարցերի փորձագետ Հասան Բեհեշթիփուրն ասել է.«Այդ համաձայնության հարցով ԱՄՆ-ի ոչ-հանձնառու կեցվածքը երկու ոլորտ է ընդգրկում. նախ այն, որ ԱՄՆ-ը խոստացել էր չեղարկել Իրանի դեմ շրջափակումները, սակայն այդպես չեղավ: Երկրորդը այն է, որ ամերիկացիները Իրանի մասին բացասական կարծիք են ստեղծել աշխարհում: Այդպիսով նրանք ցանկանում են տարբեր երկրներ հրաժարվեն Իրանի հետ համագործակցելուց»:

Կարելի է ասել, որ ԱՄՆ-ի խնդիրը ՀԳՀԾ-ին հակառակելը չէ: Վաշինգտոնը դեմ է Իրանի համակարգին: Օրեր առաջ, ԻԻՀ նախագահի և կառավարության կազմի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Դիվանագիտական հարցերում պետք է հպարտանալ հեղափոխությամբ և հեղափոխության արդյունքում ձևավորված ազգային արժեքներով: Դա նշանակում է արժանապատվության զգացմունք ապրել կայսերապաշտության դեմ դիմակայելու և բռնությունն ու տիրակալական համակարգը մերժելու արժեքներով»: