Ադրբեջանի ազգային ժողովը կարող է քաղաքացիություն շնորհել հայերին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70994-Ադրբեջանի_ազգային_ժողովը_կարող_է_քաղաքացիություն_շնորհել_հայերին
Հայերին գրավելու Բաքվի քաղաքականությունների շրջանակում, Ադրբեջանի մի պատգամավոր աղմկահարույց արտահայտություններ կատարելով, խոսել է հայերին հատուկ առավելություններ շնորհելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2017 09:14 Asia/Tehran
  • Ադրբեջանի ազգային ժողովը կարող է քաղաքացիություն շնորհել հայերին

Հայերին գրավելու Բաքվի քաղաքականությունների շրջանակում, Ադրբեջանի մի պատգամավոր աղմկահարույց արտահայտություններ կատարելով, խոսել է հայերին հատուկ առավելություններ շնորհելու մասին:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը տեղեկացրել է այն մասին, որ հայերին կարող է թույլատրվել ադրբեջանական քաղաքացիություն ստանալ: Նա նշել է, որ նախքան ղարաբաղյան պատերազմի սկսվելը, հայերն ապրում էին Ադրբեջանում և երկրի սահմանադրությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում, կարող են օրենքի շրջանակում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:

Իլհամ Ալիևի կառավարության կողմնակից պատգամավորը այն պայմաններում է խոսում հայերի իրավունքների պաշտոնապես  ճանաչման մասին, երբ լուրջ հակամարտություն է տիրում Ադրբեջանի ու Հայաստանի միջև  և Ադրբեջանում տեղաբնիկները, այդ թվում թալիշները, լեզգիներն ու փախստականները ճնշման են ենթարկվում պետական կառույցների կողմից և զրկված են հանրային ծառայություններից:

Վերջին տարիների ընթացքում Բաքվի իշխանությունը պատերազմից բացի, տարբեր միջոցներով փորձել է վերջ դնել Հայաստանի հետ տարածքային հակամարտությանը: Ադրբեջանի ռադիոկայաններից ու հեռուստատեսային ալիքներից հնչող հայերեն երգերը, Բաքվի փողոցներում հայերի քայլելը, հայերի Ադրբեջան վերադառնալու մասին հոդվածների հրապարակումը  ի վերջո հայերին քաղաքացիություն շնորհելու հարցի առաջ քաշելը, հակամարտությանը վերջ դնելու Ադրբեջանի իշխանության ձեռնարկած քայլերն են եղել, որոնք արդյունավետ չեն եղել:

Այլ խոսքով, Բաքուն հայերի հետ փափուկ ուժի քաղաքականություն է վարել: Սակայն չնայած տարբեր մեթոդների կիրառմանը, Բաքվի իշխանությունը չի հաջողել:

Ադրբեջանի լրատվամիջոցները հոդվածներ հրապարակելով, հայերի վերադարձն են ցանկացել: Այդ շրջանակում Բաքվի լրատվամիջոցները ծավալուն հոդվածներ են հրապարակել «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»-ի անդամներից մեկի Բաքու այցելելու մասին:

Այդ ձախողման պատճառներից մեկն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը միջազգային բնույթ է կրում: Իրողություն որի մասին բազմիցս խոսել են Բաքվի մի շարք պաշտոնատարներ: