Ադրբեջանի ազգային ժողովը կարող է քաղաքացիություն շնորհել հայերին
Հայերին գրավելու Բաքվի քաղաքականությունների շրջանակում, Ադրբեջանի մի պատգամավոր աղմկահարույց արտահայտություններ կատարելով, խոսել է հայերին հատուկ առավելություններ շնորհելու մասին:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը տեղեկացրել է այն մասին, որ հայերին կարող է թույլատրվել ադրբեջանական քաղաքացիություն ստանալ: Նա նշել է, որ նախքան ղարաբաղյան պատերազմի սկսվելը, հայերն ապրում էին Ադրբեջանում և երկրի սահմանադրությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտոնապես ճանաչելու դեպքում, կարող են օրենքի շրջանակում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:
Իլհամ Ալիևի կառավարության կողմնակից պատգամավորը այն պայմաններում է խոսում հայերի իրավունքների պաշտոնապես ճանաչման մասին, երբ լուրջ հակամարտություն է տիրում Ադրբեջանի ու Հայաստանի միջև և Ադրբեջանում տեղաբնիկները, այդ թվում թալիշները, լեզգիներն ու փախստականները ճնշման են ենթարկվում պետական կառույցների կողմից և զրկված են հանրային ծառայություններից:
Վերջին տարիների ընթացքում Բաքվի իշխանությունը պատերազմից բացի, տարբեր միջոցներով փորձել է վերջ դնել Հայաստանի հետ տարածքային հակամարտությանը: Ադրբեջանի ռադիոկայաններից ու հեռուստատեսային ալիքներից հնչող հայերեն երգերը, Բաքվի փողոցներում հայերի քայլելը, հայերի Ադրբեջան վերադառնալու մասին հոդվածների հրապարակումը ի վերջո հայերին քաղաքացիություն շնորհելու հարցի առաջ քաշելը, հակամարտությանը վերջ դնելու Ադրբեջանի իշխանության ձեռնարկած քայլերն են եղել, որոնք արդյունավետ չեն եղել:
Այլ խոսքով, Բաքուն հայերի հետ փափուկ ուժի քաղաքականություն է վարել: Սակայն չնայած տարբեր մեթոդների կիրառմանը, Բաքվի իշխանությունը չի հաջողել:
Ադրբեջանի լրատվամիջոցները հոդվածներ հրապարակելով, հայերի վերադարձն են ցանկացել: Այդ շրջանակում Բաքվի լրատվամիջոցները ծավալուն հոդվածներ են հրապարակել «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»-ի անդամներից մեկի Բաքու այցելելու մասին:
Այդ ձախողման պատճառներից մեկն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը միջազգային բնույթ է կրում: Իրողություն որի մասին բազմիցս խոսել են Բաքվի մի շարք պաշտոնատարներ: