Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել Սիրիայի ճակատիգրը
Վերջին երկու օրերի ընթացքում, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան Թեհրանում համդիպում և բանակցություն է ունեցել ԻԻՀ պաշտոնյաների հետ:
Բանակցությոնները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Միջին Արևելքի հարցերով ԻԻՀ արտգործնախարարի տեղակալը այցելել էր Մոսկվա և Անկարա: Թեհրանը, Մոսկվան և Անկարան Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների նախաձեռնողն են: Աստանայի բանակցությունների արդյունքում, Սիրիայում փոփոխության են ենթարկվել քաղաքական և ռազմական իրադարձությունները:
Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ձեռք բերված հաղթանակները մեծ ազդեցություն են թողել տարածաշրջանի զարգացումների վրա:
Մոսուլի և Թալաֆարի ազատագրումը, Իրաքում և Սիրիայում ձեռք բերված հաջողությունները փաստորեն թուլացրեցին ԻԼԻՊ-ի դիրքերը տարածաշրջանում: Լիբանաի և Սիրիայի սահմանում առաջխաղացումը ևս ակնհայտ է: Այս հաղթանակները օգնում են խնդիրները կարգավորել քաղաքական-քաղաքական գործընթացով: Որքան շուտ ԻԼԻՊ և ահաբեկչական այլ խմբերը հեռանան կամ ոչնչանան տարածաշրջանում, այնքան արագ հնարավոր կլինի խնդիրները կարգավորել քաղաքական գործընթացով:
Ներկա պայմաններում Սիրիայի հարցով Աստանայում շուտով կայանալիք նիստն ունի մեծ կարևորություն: «Աստանա 6» բանակցությունները տեղի են ունենալու օգոստոսի վերջին Ղազախստանում:
Սիրիայում ավելի քան վեց տարի տևած պատերազմը ցույց է տվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Մի խոսքով Սիրիայում պատերազմը փակուղու է հասել: Ավելին, վեց տարվա պատերազմի արդյունքում երկիրն ավերվել է: Մյուս կողմից Սիրիայում և Իրաքում պատերազմի արդյունքում զոհվել և վիրավորվել են բազմահազար քաղաքացիներ և միլիոնավոր մարդիկ հայտնվել են փախստականի կարգավիճակում: Այս իրավիճակը հանգել է ԻԼԻՊ-ի ոճրագործությունների դեմ համաշխարհային ատելությանը:
Սիրիայի ճգնաժամը կարգավորելու նպատակով Իրանի , Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և միջազգային կազմակերպությունների ու ՄԱԿ-ի կողմից տարած ջանքերի արդյունքում, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացան Սիրիայի հարցով բանակցությունները, որից հետո` Ժնևի բանակցությունը:
Եվրասիայի կենտրոնի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի ղեկավար Իհամ Քամալը համոզված է որ Աստանայի բանակցություններն այլ ընթացք ունեն:
Ալ-Ջազիրա կայքին տված հարցազրույցում Դենովեր համալսարանի Միջին Արևելքի հետազոտության բաժնի տնօրեն Նադեր Հաշեմին ասել է.-«Աստանայի բանակցությունների հատկությունն այն է, որ անցյալում ՄԱԿ-ն էր վերահսկում Սիրիայի հարցով բանակցությունները, սակայն ոչ մի արդյունքի չէր հասնում»:
ԻԻՀ արտգործնախարարության արաբաաֆրիկյան հարցերով տեղակալի խոսքերով, Սիրիայի ապագան պետք է ճշտի այդ երկրի ժողովուրդը և ոչ ոք իրավունք չունի միջամտել Սիրիայի ներքին հարցերին: Սիրիայի ճգնաժամի սկզբից Իրանի սկզբունքային մոտեցումն այդ երկրի ներքին հարցերին չմիջամտելն է եղել և Թեհրանը դեմ է որևէ արտաքին ուժի կողմից Սիրիայի կառավարության կամ ժողովրդին իր կամքը պարտադրելու քայլերին: