«Կռապաշտներից խուսափելու արարողությունը» խորհրդանշում է մուսուլմանների վեհությունն ու արժանապատվությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71123-Կռապաշտներից_խուսափելու_արարողությունը_խորհրդանշում_է_մուսուլմանների_վեհությունն_ու_արժանապատվությունը
Զիհաջա ամսվա 9-ին Արաֆայի օրը Արաֆաթի անապատում տեղի ունեցավ կռապաշտներից խուսափելու արարողությունն՝ ընդգծելով իսլամական աշխարհի միասնությունը / արարողություն որ համարվում է Հաջի ուխտագնացության ծիսակարգերից մեկը/: Աբրահամական հաջը ,որ իսլամ կրոնը նվիրել է մուսուլմաններին, խորհրդանշում է վեհություն ,միասնություն ու արժանապատվություն, իսկ «կռապաշտներից խուսափելու արարողությունը» հանդիսանում է Հաջի ուխտագնացության քաղաքական կարևոր հիմնասյուներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 13:42 Asia/Tehran
  • «Կռապաշտներից խուսափելու  արարողությունը»  խորհրդանշում  է մուսուլմանների վեհությունն ու արժանապատվությունը

Զիհաջա ամսվա 9-ին Արաֆայի օրը Արաֆաթի անապատում տեղի ունեցավ կռապաշտներից խուսափելու արարողությունն՝ ընդգծելով իսլամական աշխարհի միասնությունը / արարողություն որ համարվում է Հաջի ուխտագնացության ծիսակարգերից մեկը/: Աբրահամական հաջը ,որ իսլամ կրոնը նվիրել է մուսուլմաններին, խորհրդանշում է վեհություն ,միասնություն ու արժանապատվություն, իսկ «կռապաշտներից խուսափելու արարողությունը» հանդիսանում է Հաջի ուխտագնացության քաղաքական կարևոր հիմնասյուներից մեկը:

Մուսուլմանների միասնության ու հզորության դրսևորումը հանդիսանում է Հաջի արարողության քաղաքական կարևորագույն գործառույթներից մեկը:  Կռապաշտներից խուսափելու  արարողությունը ևս  ի տես չարակամների ու թշնամիների, արտահայտում է  իսլամական ժողովուրդների վեհությունն ու Աստծո զորությանն  ապավինելը: Ղուրանի մի քանի այաներ  անդրադարձել են Հաջի ուխտագնացության քաղաքական կողմին: 

Հաջի ուխտագնացությունը հաստատում է, որ այս բազմամիլիոնանոց հավաքը հոգևոր արժանիքներից և միակ  Աստծուն երկրպագելուց բացի, նաև ուշադրություն է դարձնում մարդկային հարցերին , մասնավորապես իսլամ աշխարհի հզորությանն ու վեհությանը, անկախ  ռասայից, մաշկի գույնից, լեզվից ու մշակութային տարբերություններից: Հաջի ուխտագնացության ժամանակ Իսլամի մեծ մարգարեի վարքագիծը վկայում է այն մասին, որ նա մեծ ուշադրություն է դարձրել Հաջի բարոյական ու քաղաքական կողմերին: Մեքքայի նվաճման առաջին տարում, Մոհամմեդ մարգարեն ոչնչացնում է Ղորեյշի կուռքերը, որ անհավատության խորհրդանիշներ էին: Իսկ հաջորդ տարի, Հաջի ուխտավորների հավաքում, Իմամ Ալին մարգարեի հրամանով ընթերցում է «Թոբե» սուրայի առաջին այաները ,որտեղ Աստված և նրա մարգարեն իրենց ատելությունն են հայտնել կռապաշտների նկատմամբ և չորս ամիս նրանց ժամանակ են տվել` իրենց վիճակը պարզելու համար:

Հաջի քաղաքական- բարեպաշտական նշանակությունը ևս ընդգծվել է «Ֆաթհ» սուրայի վերջին այայում, որտեղ ասված է.«Մոհամմեդը Աստծո առաքյալն է և նրանք ովքեր նրա հետ են, անհավատների ու կռապաշտների նկատմամբ շատ խիստ  ու կոպիտ են ,իսկ միմյանց նկատմամբ` շատ բարի»:

Միաստվածային Հաջը, Արաֆաթում մուսուլմանների մեծ հավաքը և վերջապես Մինայի ծիսակարգն  ուղեկցվում են սատանայական խորհրդանիշերից ու անհավատներից  հեռու մնալու խորհուրդներով: Հաջի արարողության ժամանակ «Կռապաշտներից խուսափելու արարողության»  կայացումը արտացոլում է իսլամի ճշմարիտ զորությունը: Ուստի իսլամի թշնամիներից հեռու մնալու արարողությունը պետք է Հաջի քաղաքական կողմի դրսևորումը համարել, որը  հարատևեց մարգարեի շառավիղների վարքագծում»:

Մաեդե սուրայի 97-րդ այայի սկզբում  ասված է.«Աստված Քաբեն իբրև նվիրական տուն հաստատեց, որպեսզի մարդկանց կայան լինի»:

Հաջը անհատական շարժում չէ: Ուստի Հաջի ինքնությունը պահանջում է, որպեսզի այս ծիսակարգի ամբողջացման համար քաղաքական ու բարեպաշտական արարողությունները տեղի ունենան միասնաբար:  Կռապաշտներից խուսափելու արարողությունը» ամեն տարի տեղի է ունենում նախքան Հաջի ուխտագնացության մեկնարկը: