Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԻԼԻՊ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներից մեկը գլխավոր դերակատարություն ունի ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին զինելու մեջ:
Էրդողանը չի նշել երկրի անունը, որը զինում է ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներին: Անտարակույս, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեջ ԱՄՆ-ն ամենամեծ դերակատարությունն ունի այդ հարցում:
Այդ թեման բազմիցս քննարկվեց Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի միջև` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:
Իրականում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ ԱՄՆ-ը Միջին Արևելքում իր նպատակների իրագործման և իսլամ կրոնի հեղինակազրկման նպատակով է ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:
ԱՄՆ-ն երկակի ռազմավարություն դրսևորելով, ձգտել է աշխարհի տարբեր շրջաններում, հատկապես` Միջին Արևելքում, իրագործել իր անօրինական նկրտումները: Իրաքում և Սիրիայում ահաբեկիչներին ցուցաբերվող ֆինանսական ու սպառազինական օգնությունների մասին բազում խոսքեր են ասվել և վերլուծաբաններն ու լրագրողները ձգտում են գտնել այդ հարցի արմատները:
Այդ առնչությամբ հրապարակված փաստաթղթերից է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հրապարակվող թերթի լրագրող, տկն. Դիլիանա Գայթանդժիվայի հոդվածը:
Բւոլղարացի լրագրողը քողազերծել է ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների գաղտնի նախագիծը՝ ՆԱՏՕ-ի վերահսկողությամբ ԿՀՎ-ի կողմից ԻԼԻՊ և Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու մասին: Այդ հոդվածի հրապարակումից հետո, բուլղար լրագրողուհին հեռացվել է աշխատանքից: Հոդվածում նաև անդրադարձ է եղել այդ հարցում Իլհամ Ալիևի կառավարության դերակատարությանը: Գայթանդժիվան գրել է.«Վերջին երեք տարիների ընթացքում աշխարհում պատերազմական շրջաններին զենք մատակարարելու համար նվազագույնը 350 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել: Որպես օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը պատկանող ինքնաթիռները մեծ քանակությամբ զենք ու ծանր զինատեխնիկա են փոխանցել ահաբեկիչներին»:
Նրա խոսքերով, Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների օգնությամբ, դիվանագիտական թռիչքներ է իրականացրել` ահաբեկիչներին զենք տրամադրելու համար:
Թուրքիայի կառավարությունը նույնպես այն երկրների շարքում է, որոնք ազդեցիկ ծառայություններ են մատուցում ահաբեկչական խմբավորումներին, հատկապես` ԻԼԻՊ-ին: Թուրքիայի նախագահը այն պայմաններում է խոսել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկի ցուցաբերած օգնությունների մասին, երբ Դամասկոսի ու Բաղդադի կառավարությունների պաշտոնատարների խոսքերով, Թուրքիայի կառավարությունը դերակատար է եղել Իրաքի ու Սիրիայի անպաշտպան ժողովրդի սպանության հարցում: