Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71182-Հետաձգվել_է_Թուրքիայի_նախագահի_այցը_Ադրբեջան
Անորոշ ժամակաով հետաձգվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդուղանի այցը Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 08:35 Asia/Tehran
  • Հետաձգվել է Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան

Անորոշ ժամակաով հետաձգվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդուղանի այցը Ադրբեջան:

Նախատեսված էր, որ 2017 թ. սեպտեմբերի 10-11 կայանալիք Ադրբեջան-Թուրքիա համագործակցության գերագույն խորհրդի նիստին մասնակցելու համար, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեկնի Բաքու: 

Այս կապակցությամբ Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Ուզորալն հայտարարել է, որ անորոշ ժամակաով հետաձգվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այցը Ադրբեջան:

Նա հստակեցրել է, որ Թուրքիան քննարկում է  ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը:

Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նահադ Զիբիքչին Ստամբուլում հայտարարել էր, որ Անկարայի կառավարությունը որոշել է մինչև 2017 թ.-ի վերջը ԵԱՏՄ-ին անդամակցելու հայց ներկայացնել:

Անկարայի կառավարությունը համոզված է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է և Բաքուն չպետք է այդ միությանը Անկարայի անդամակցության վերաբերյալ բացասական դիրքորոշում ընդունի: Սա այն դեպքում երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները միշտ ընդգծել են Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության կարևորությունը: 

Այս կապակցությամբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն ասել է.-«Թուրքիայի նախագահի Ադրբեջան կատարելիք այցը շատ կարևոր է երկու երկրի հարաբերությունների ամրապնդման համար»: Նա հավելել է.-«Էրդողանի այցը Բաքու կօգնի երկու երկրի անվտանգության և տնտեսական համագործակցության ամրապնդմանը»:

Թուրքիան իր սահմանները փակել է Հայաստանի հետ, ինչը կարող է արգելք հանդիսանալ ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության համար: Չնայած Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցը օգտագործում է համաշխարհային մասշտաբով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, սակայն Անկարայի կառավարության պաշտոնյաները միշտ փորձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը օգտագործել Թուրքիայի ազգային անվտանգության շահերի ուղղությամբ: 

Ամեն դեպքում, ազերի պաշտոնատարները կարևորում են Թուրքիա-Հայաստան քաղաքական կապերի խզումը և այդ ուղղությամբ մեծ արտոնություններ են շնորհել Թուրքիայի կառավարությանը:

Հենց այդ պատճառով երբ Թուրքիան փորձեց իր հարաբերությունները նոռմալացնել Հայաստանի հետ, Բաքվի կառավարությունը դժգոհություն հայտնեց այդ կապակցությամբ: Սա այն դեպքում, երբ նման բան գոյություն չունի այլ երկրների հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: 

Ընդհանուր առմամբ Բաքվի կառավարության պաշտոնյաները զգայնություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Սա պատճառ է դարձել, որ Անկարան ևս հակադարձի Բաքվի քայլերին, այնպես որ անորոշ ժամանակով հետաձգվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդուղանի այցը Ադրբեջան: 

Իրականում Թուրքիայի և Ադրբեջանի այսպես ասած ռազմավարական հարաբերությունները անչափ փխրուն են: