Զարիֆի Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա շրջագայությունը
Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա ուղևորության առաջին փուլում Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի երեկոյան ժամանել է Ինդոնեզիայի մայրաքաղաք՝ Ջակարտա:
«Պաղեստիը և Սրբազան Երուսաղեմը» թեմայով նիստը կայանում է Պաղեստինի առաջակությամբ և Ինդոնեզիայի հյուրընկալությամբ:
Իրանի ԱԳ նախարարը Ինդոնեզիայից հետո կմեկնի Սինգապուր և այնուհետև Բրունեյ, այստեղից կուղևորվի Թաիլանդ՝ մասնակցելու «Հանուն Ասիական համագործակցության» թեմայով ԱԳ նախարարների 14-րդ բ նստաշրջանին: Զարիֆն այցելելու է նաև Նոր Զելանդիա և Ավստրալիա:
Հաշվի առնելով իր գեոպոլիտիկական դիրքը, Իրանը մեծ կարևորություն է տալիս ասիական երկրների հետ կայուն հարաբերությունների հաստատմանը:
Նույնիսկ այն պայմաններում ,երբ հակաիրանական շրջափակումները ստվեր էին նետել ասիական երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա, այնուամենայնիվ այդ հարաբերությունները հուսալի մակարդակում էին գտնվում:
Ասիայում զարգացող տնտեսությունները ցույց են տալիս ,որ այս մայրցամաքն ունակ է տնտեսական զարգացում ապրել: Ուստի չնայած ռազմական մրցակցությունների ու անվտանգության լարվածությունների առկայության, այդ երկրները ձգտում են տնտեսապես զարգանալ:
Մի կողմից Իրանի վայելած դիրքը, և նրա կարողությունները հատկապես էներգետիկայի ոլորտում, նպատաստավոր հող են պատրաստել Իրանի ու ասիական երկրների համագործակցության համար:
Հայացք դեպի արևելք՝ քաղաքականության մեջ, Իրանի ուշադրությանն արժանացած կողմնորոշումներից մեկը տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդումն է: Տարածաշրջանային համագործակցությունների շրջանակում արևելյան ու ասիական երկրների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը տարբեր առումներով մեծ նշանակություն ունի:
Տարածաշարջանային համագործակցությունների շրջանակում ,Իրանը կարող է ԷԿՕ-ի, և «D-8»-ի նման տարածաշրջանային կազմակերպություններում երկկողմ շահերի հիմամբ ընդհանուր նպատակներ հետապնդել:
«Հայացք դեպի արևելք» քաղաքականությունը փաստորեն արևմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն և համագործակցությունների ընդլայնմանը բազմազանություն շնորհելու նպատակ է հետապնդում:
Իրանի տնտեսությունը բոլոր բաժինների ենթակառույցների ամրապնդման համար զարգացման կարիք ունի: Այս շրջանակում կառավարության գերակայությունն է՝ ներքին ու արտաքին պոտենցիալների օգտագործումը:
Արտասահմանյան ներդրողների ժամանումն Իրան և պայմանավորվածությունների ձեռքբերումը կարող է զարկ տալ տնտեսությանը:
Այս կապակցությամբ պետք է եվրոպական երկրների հետ համագործակցությանը զուգահեռ օգտվել նաև ասիական երկրների, ներառյալ` Սինգապուրի, Ինդոնեզիայի ու Ավստրալիայի ակտիվ բևեռներից:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, Իրանը նպատակ ունի հավասարակշռված կերպով իր հարաբերություններն ընդլայնել երկրների հետ:
Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ առևտրական պատվիրակություններ են այցելել Իրան,որոնց հետ միանման դիսկուրս է տեղի ունեցել: Այդ պատվիրակություններից որոշները համատեղ ներդրում կատարելու, իսկ որոշներն էլ Իրանի շուկան որպես 80 միլիոնանոց շուկա դիտելով են այցելում են այս երկիր: