ՀԳՀԾ-ի դեմ Նիքի Հեյլիին տրված հանձնարարությունները
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ ՀԳՀԾ-ի մասին իր հերթական հայտարարությունների ընթացքում ջանքեր է գործադրել Իրանի և Վեցյակի միջև կնքված միջուկային գործարքը ներկայացնել որպես թույլ և թերի գործարք, որպեսզի ճանապարհ հարթվի ԱՄՆ-ի քաղաքկան խաղերի համար:
Սեպտեմբերի 5-ին, «American Enterprise» հաստատությունում, աշխարհի ու ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների ճիշտ հակառակ դիրքորոշմամբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է.«ՀԳՀԾ-ն թերի ու սահմանափակ համաձայնություն է և ԻԻՀ-ն բազմիցս խախտել է այն»: Նիքի Հեյլիի հայտարարությանը զուգահեռ ,Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպան Ժերարդ Արոդն իր թուիթերյան էջում գրել է.«Իրանի հետ համաձայնությունը միայն միջուկայի խնդրի շուրջ էր, ոչ թե ուրիշ խնդիրների: Առ այսօր Իրանը հավատարիմ է եղել համաձայնության շրջանակներում իր հանձնառություններին»:
Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի որդեգրած դիրքորոշումը ցույց տվեց, որ աշխարհը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կողմից ՀԳՀԾ-ին վնասող քայլերին: Ֆրանսիայից բացի Բրիտանիան նույնպես վերջերս հայտարարել է, որ Լոնդոնը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ի և ջանքեր է գործադրելու, որ համաձայնության մյուս կողմերը նույնպես հարգեն իրենց հանձնառությունները: ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի կառավարության քայլերի դեմ եվրոպացիների ընդունած դիրքորոշումների հետ միաժամանակ, անցյալ հինգշաբթի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից հետո ներկայացրած 8-րդ զեկույցի մեջ մի անգամ ևս հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին: Այս զեկույցը հրապարակվել է Նիքի Հեյլիի և Յուկիա Ամանոյի հանդիպումից քանի օր հետո: Թրամփի ներկայացուցիչը շատ փորձեց համոզել ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչին, որպեսզի ՀԳՀԾ-ի շրջանակներում սահմավածից առավել՝ ընդլայնվեն Իրանում անցկացվող ստուգումների շրջանակները: Սակայն Ամանոյի հրապարակած 8-րդ զեկույցը ցույց տվեց, որ ամերիկացիները չեն, որ ճշտում են ստուգումների սահմաններն ու շրջանակները: ՀԳՀԾ-ն համտեղ գործողությունների և ՄԱԳԱՏԷ-ի կողմից Իրանում անցկացվող ստուգումների հիմքն է:
Թրամփի կառավարությունը ՀԳՀԾ-ի դեմ որդեգրած քաղաքականությամբ երկու գլխավոր նպատակ է հետապնդում: Առաջինն այն է, որ անտեսելով իր հանձնառությունները և ավելացնելով Իրանի վրա գործադրվող ճնշումները, Թեհրանին ուղղորդի դեպի ՀԳՀԾ-ի խախտում, որպեսզի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ծախսերը գրանցվեն Իրանի անվամբ: Երկրորդն այն է, որ Թրամփը ջանքեր է գործադրում իր հակաիրանական հայտարարություններով ԻԻՀ-ին ներկայացնել անպատասխանատու և աշխարհի անվտանգությանն սպառնացող երկիր: Այդ կապակցությամբ «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Բարբարա Սլավինը չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Թրամփի կառավարության նպատակն է Իրանին դրդել ՀԳՀԾ-ն խափանող քայլի, որպեսզի աշխարհին ասի, որ Իրանն է խախտել ՀԳՀԾ-ն ոչ թե ԱՄՆ-ն»:
Բարբարա Սլավինը նշել է.« «American Enterprise» պահպանողական հաստատությունում ելույթ ունենալով Նիքի Հեյլին նպատակ է ունեցել ենթահող ստեղծել Թրամփի կատարած քայլն արդարացնելու համար: Թրամփը խուսափել էր հաստատել ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը»:
ԱՄՆ-ի կառավարությունը հարկադրված է 3 ամիսը մեկ ՀԳՀԾ-ի մասին զեկուցել ԱՄՆ կոնգրեսին և հաստատել կամ մերժել ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմությունը: Առ այսօր ԱՄՆ-ի կառավարությունը երկու անգամ հաստատել է Իրանի հավատարմությունը: ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ պետքարտուղարության կողմից 3-րդ զեկուցը կոնգրեսին կներկայացվի 2017թ. հոկտեմբերին: