Դոնալդ Թրամփը փորձում է արաբական երկրներում իրանաֆոբիա տարածել
Քուվեյթի ամիր շեյխ Սաբահ Ալե Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի այցը ԱՄՆ և նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, կրկին առիթ ստեղծեց վերջինիս համար` արաբական երկրներում իրանաֆոբիա տարածելու համար:
Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ հայտատարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը առանձին հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բեն Սալմանի, Աբուդաբիի թագաժառանգ՝Մոհամեդ Բեն Զայեդ Ալե Նահյանի և Կատարի ամիր շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիի հետ:
Հաղորդագրությունում նշված է, որ Քուվեյթի ամիրի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսում Թրամփը կրկին Իրանին մեղադրել է ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
ԱՄՆ-ն փորձում է իրանաֆոբիա տարածելով Միջին Արևելքի տարածաշրջանում, հասնել իր քաղաքական նպատակներին: Չնայած Իրանի դեմ արաբական երկրներին միավորելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ձախողել է, սակայն ԱՄՆ-ն շարունակում է սպառազինության վաճառել արաբական երկրներին: Արաբական նավթառատ երկրների դոլարների հոսքը դեպի ԱՄՆ, նոր աշխատատեղեր է ստեղծել այդ երկրում, ինչը Դոնալդ Թրամփի նպատակն է: Նա փորձում է իրանաֆոբիա տարածել արաբակն երկրներում:
Անդրադառնալով ԱՄՆ-ի Նախագահի հակասական քաղաքականություններին, Միջին Արևելքի տարածաշրջանում Նյու Յորք Թայմս օրաթերթը գրել է.-«Հակաիրանական կոպիտ դիրքորոշումը և Ռիադի հետ 110 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքի պայմանագիրը վկայում է Արաբական երկրների դոլարներից օգտագործելու Վաշինգտոնի քաղաքականության մասին»:
Նման պայմաններում բոլորը տեղյակ են, որ երկրներն են տարածաշրջանում հովանավորում ահաբեկիչներին:
Իրականությունը խեղաթյուրելով Դոնալդ Թրամփը չի կարող կոծկել այն փաստը, որ ԱՄՆ-ն է հովանավորում ահաբեկչական խմբերին տարծաշրջանում:
Ներկայումս երբ ահաբեկչական խմբերը Սիրիայում պարտության են մատնվել, ԱՄՆ-ն փորձում է փրկել նրանց:
Այս կապակցությամբ ՌԴ խորհրդի պաշտպանական ու ապահովական կոմիտեի տեղակալ Ֆրանց Կլինցովիչն ասել է.-« ԱՄՆ-ն փորձում է ուղղաթիռներով ԻԼԻՊ-ի պարագլուխներին Դեյր Էլ-Զորից փախցնել և այդ քայլը վկայում է ԱՄՆ-ի և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կապերի մասին»:
Սիրիայի բանակի և նրա դաշնակիցների կողմից Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը կոտրելուց հետո, լրատվական աղբյուրները հաղորդեցին, որ օգոստոսի 20-ին ամերիկյան ռազմական ուղղաթիռները փորձել են ԻԼԻՊ-ի ավագ պարագլուխներին փախցնել քաղաքից:
Նման հաղորդումները վկայում են որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հովանավորում է ահաբեկչությունը և իրանաֆոբիան դարձրել է պատրվակ` իր քայլերը կոծկելու համար: