ՀԳՀԾ. միջազգային հանրության ուղեկցությունը և ԱՄՆ-ի մեկուսացումը
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնտեղիում անցկացվել է Իրանի և Վեցյակի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստը: Նիստի ընթացքում ՀԳՀԾ-ն գնահատվել է որպես լավ համաձայնություն և Վաշինգտոնից բացի մյուս կողմերը դեմ են հանդես եկել նոր բանակցությունների անցկացման խնդրին:
Չորեքշաբթի օրը կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Բացառությամբ ԱՄՆ-ի, Վեցյակի բոլոր անդամներն ընդգծել են ՀԳՀԾ-ի լիովին գործադրման, անսակարկելիության և այդ միջազգային համաձայնության ձեռքբերումներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»:
Նյու Յորքում ՀԳՀԾ-ի համատող հանձնաժողվի նիստը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ եվրոպական երկրները, Չինաստանն ու ՌԴ-ն պաշտպանում են ՀԳՀԾ-ն: Ննիստի ընթացքում բոլոր երկրները հայտարարել են, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Սակայն ԱՄՆ-ն իր քաղաքական խաղերով ջանքեր է գործադրում ՀԳՀԾ-ն, ներկայացնել որպես թերի համաձայնություն, որպեսզի առաջ քաշի նոր բանակցություններ անցկացնելու խնդիրը: Դա հաստատվել է նաև ԱԽ-ի կողմից ՀԳՀԾ-ն հարգելու հարցում ԱՄՆ-ի նախապայմանը նոր բանակցությունների անցկացումն է, սակայն ԱՄՆ-ի այդ պահանջին դեմ են հանդես եկել Վեցյակի անդամ մյուս երկրները:
Իրանի միջուկային համաձայնությունը պատկանում է միջազգային հանրությանը, քանի որ վավերացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից և նման պայմաններում այդ համաձայնությունից դուրս գալու մասին խոսելը միջազգային պարտավորությունների նկատմամբ անպատասխանատվության արտացոլումն է: Հաշվի առնելով ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին ՄԱԳԱՏԷ-ի ու «5+1» խմբի անդամների հայտարարությունները, ԱՄՆ-ի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր վերջնական որոշումը կայացրել է, սակայն դրա մասին դեռ չի հայտարարել: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Իրանի և ՀԳՀԾ-ի մասին Դոնալդ Թրամփի էժանագին ու իրականությունից զերծ ելույթից հետո, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է.«Թրամփի հայտարարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալ չի նշանակում»:
ԱՄՆ-ի այս դիրքրորշումը ցույց է տալիս, որ այդ երկիրը նախ ձգտում է նոր բանակցություների՝ այսպես կոչված ՀԳՀԾ-ի թերությունները վերացնելու նպատակով և եթե համաձայնության չկայանա այդ խնդրի շուրջ, ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է ասում, ԱՄՆ-ն կքննարկի ՀԳՀԾ-ց դուրս գալու խնդիրը: ԱՄՆ-ի այս դիրքրոշումը Վեցյակի մյուս անդմաների ու ԵՄ-ի հավանությանը չի արժանացել և ՀԳՀԾ-ից դուրս գալու դեպքում ԱՄՆ-ն միայնակ է լինելու: Այդ կապակցությամբ, ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առնթեր, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Անհրաժեշտություն չկա նորից քննարկել Իրանի միջուկային խնդրի շուրջ 2015թ. կայացած համաձայնությունը»:
Այդուհանդերձ ԱՄՆ-ի կողմից ընդուվելիք ցանկացած որոշման դեմ ԻԻՀ-ն բազում տարբերակներ ունի և ԱՄՆ-ի առավելատենչությունների դեմ երբեք ձեռքերը ծալած չի նստի: Ինչպես ԻԻՀ նախագահն է ընդգծել, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ԻԻՀ-ին ճնշման տակ չի դնելու, այլ բարձրացնելու է աշխարհում Իրանի դիրքերը, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը հայտնվելու է համաշխարհային կարծիքի ճնշման տակ: