Հակազդեցություններ Սաուդի ռեժիմի կողմից մարդկային իրավունքների ոտնահարման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i7447-Հակազդեցություններ_Սաուդի_ռեժիմի_կողմից_մարդկային_իրավունքների_ոտնահարման_կապակցությամբ
Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ծավալուն ոտնահարման կապակցությամբ միջազգային իրավապաշտպան կառույցների ու շրջանակների քննադատությունները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2016 08:47 Asia/Tehran
  • Հակազդեցություններ  Սաուդի ռեժիմի կողմից մարդկային իրավունքների ոտնահարման կապակցությամբ

Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ծավալուն ոտնահարման կապակցությամբ միջազգային իրավապաշտպան կառույցների ու շրջանակների քննադատությունները շարունակվում են:

Ժնևում գումարված Մարդու իրավունքների խորհրդի հերթական 31-րդ նստաշրջանին առընթեր հայտարարվեց, որ 2016 թվականին Արաբիայում մահապատժի ենթարկված սաուդյան ռեժիմի ընդդիմադիրների թիվը հասել է 80 հոգու:

Ժնևում «Արժանապատվություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ջուլիա Լանգզն ասել է. «Արաբիայում իր խոսքն արտահայտելու համարձակություն ունեցողը կալանավորվում է և ահաբեկչության դեմ այսպես կոչված պայքարի օրենքը միջոց է դարձել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը պատճառաբանելու համար »:

Ժողովրդավար իրավագետների միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան Վերմոնն էլ ասել է. «Հարցն այլևս չի սահմանափակվում Արաբիայի սահմաններից ներս մարդու իրավունքների ոտնահարմամբ: Մենք ականատես ենք Սաուդի ռեժիմի թայֆայական քաղաքականությունների արտահանմանն Արաբիայի հարևան երկրներ»:

Հաղորդումները վկայում են այն մասին, որ Ալե Սաուդի կողմից մարդու իրավունքների ոտնահարումն այդ երկրի սահմաններով չի սահմանափակվում և Բահրեյնում Ալե Խալիֆայի ռեժիմի հալածանքներին մասնակից դառնալը, Եմենի դեմ պատերազմ հրահրելը և Սիրիայի ու Իրաքի դեմ դավադիր քայլեր կազմակերպելը վկայում են այն մասին, որ տարածաշրջանի ժողովուրդներն էլ զերծ չեն մնում մարդու իրավունքները ոտնահարող այս ռեժիմի քաղաքականություններից:

Դա ի տես այն բանի, որ այդ երկիրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Արաբիայի անդամակցությունը, որը վկայում է ՄԱԿ-ի իրավական այդ կառույցի սաստիկ քաղաքականացման և իրավական չափանիշերի ու հասկացությունների աղավաղման մասին, առավել քան երբևե բացահայտ է դարձրել քաղաքականությունից մարդու իրավունքների միջազգային ռազմավարության կրած ազդեցությունը:

«Ալ-Շարղ Ալ-Օըսաթ» վերտարածաշրջանային օրաթերթը որոշ ժամանակ առաջ բացահայտեց, որ Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայում Արաբիայի ներկայացուցիչ Ֆեյսալ Բեն Հասան Թարադն այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը թաքուն պահելու համար մեկ միլիոն դոլար վճարում է կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիային:

Սաուդական թագավորությունն այն պայմաններում է ֆինանսական օժանդակություն կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարիային, երբ Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարման հարցը դեռ շարունակվում է հետապնդվել միջազգային կառույցների կողմից և որոշ ժամանակ առաջ Միջազգային ներում կազմակերպությունն իր տարեկան զեկույցում ընդգծեց, որ վերջին տարիներին այդ երկրում մահապատիժների և ձերբակալությունների թիվն աճ է արձանագրել:

Ճնշումների գործադրման և բռնապետության ուղղությամբ սաուդյան ռեժիմի քայլերը, գործնականում Արաբիան վերածել են քաղաքացիական իրավունքների ոտնահարման կենտրոնի: Արաբիայի քաղաքական ընդդիմադիրները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայում կիրառված նոր քաղաքականության արդյունքում կալանավորվել են ավելի քան 30 հազար քաղաքական ակտիվիստներ, ինչի պատճառով Արաբիան վերածվել է քաղաքացիների բանտի:

Դա ի տես այն բանի, որ Արաբիայում գոյություն չունեն ժողովրդավարության չափանիշերին համապատասխանող ընտրություններ, քաղաքական տարբեր կուսակցություններ և մամուլի ազատություն:

ՄԱԿ-ի անդամ Սաուդյան ռեժիմը պարտավորված է հարգել միջազգային պայմանագրերը, սակայն այս ռեժիմը չի գործադրել հատկապես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ուղղությամբ միջազգային պայմանագրերից գրեթե ոչ մեկը:

Իրավապաշտպան ակտիվիստները Արաբիան մարդու իրավունքների գերեզմանոց են բնորոշում և պահանջում են միջազգային լուրջ վերաբերմունք ցուցաբերել այս երկրում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հանդեպ: