Ինչո՞ւ է ԻԻՀ Պահապանների կորպուսը զայրացնում ԱՄՆ-ին
Հոկտեմբերի 12-ին, հակադարձելով Իրանի Պահակազորի դեմ ԱՄՆ-ի կառավարության ու պետայրերի վերջին հայտարարություններին, բրիգադային-գեներալ Ամիր Հաթամին ասել է .«Իրանի բանակը, Պահակազորը և մյուս ուժերը միասնական կանգնած են ԱՄՆ կառավարության թշնամական քայլերի դեմ և երբեք թույլ չեն տալու միջնորդավորված պատերազմի և ահաբեկչության տարածման հետևանքով խաթարել տարածաշրջանի անվտանգությունը»:
Իսլամական հեղափոխության Պահակազորը հանդիսանում է ԻԻՀ համակարգի ազդեցիկ ու կարևոր կառույցներից մեկը, որի գլխավոր առաքելությունն է եղել իսլամական հեղափոխության իդեալների պահպանումը և հակահեղափոխական թշնամիների դավերի չեզոքացումը: Այդ ժողովրդական կառույցը ձևավորվեց իսլամական հեղափոխության սկզբունքների պահպանման նպատակով և ԻԻՀ հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ: Այսօր, երբ իսլամական հեղափոխությունը շուրջ քառասուն տարեկան է , նա որոշիչ դեր է ունեցել իսլամական հանրապետության առաջընթաց քայլերում և տարբեր ոլորտներում , մասնավորապես ռազմական դաշտում Իրանի հարաճուն հզորության մեջ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, հեղափոխությանը հարվածելու համար, Իրանի թշնամիներն իրենց առջև դրել էին բազմաթիվ նպատակներ, որոնք պետք է իրականություն դառնային ժամանակային տարբեր կտրվածքներում: Իսլամական հանրապետության համակարգի կործանումը հանարվում էր թշնամիների երկարատև նպատակներից մեկը, որը սակայն իսլամական հեղափոխության Պահազորի գոյության շնորհիվ, ի դերև անցավ: Հենց սա էլ զայրացնում է Ամերիկային:
Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային հարցերին, այստեղ էլ Պահապանների կորպուսը լավագույնս ճանաչել է վերտարածքային սպառնալիքները և չեզոքացրել է դրանք: Սիրիայում միջնորդավորված պատերազմը ևս մեկնարկեց հենց այդ նպատակով, սակայն ահաբեկիչների դեմ պայքարում իսլամական հեղափոխության Պահակազորի հզոր ներկայության շնորհիվ, ձախողեցին ամերիկացիների ու սիոնիստների կողմից պաշտպանվող ահաբեկիչների քայլերը:
Այսօր իսլամական հեղափոխության Պահակազորը ծրագրյին ու տեխնիկական դաշտերում տապալել է ԻԻՀ թշնամիների ծրագրերը: ԻԻՀ-ի հետ ուղղակի և անուղղակի առճակատումներում ԱՄՆ-ի ձախողման պատճառով, այդ երկիրը մշտապես փորձել է վարկաբեկել իսլամական Իրանի տարբեր կառույցները: Չնայած Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում իսլամական Պահակազորի կարևոր դերակատարությանը, այդ կառույցը հայտնվել է թշնամու թիրախում: Դա կարելի է գնահատել այդ նույն շրջանակում: Տարածաշրջանի ժողովրդի մոտ պահակազորի նկատմամբ ֆոբիայի տարածումը ՝ արաբական որոշ երկրների աջակցությամբ սիոնիստա-ամերիկյան դավադրության մաս է կազմում: Նրանք փորձում են տարածաշրջանում ահաբեկչությունն արմատախիլ անող կառույցին մեղադրել ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Դոնալդ Թրամփի կառավարությունն այն դեպքում է փորձում Պահապանների կորպուսն ընդգրկել ԱՄՆ-ի սև ցուցակում, երբ Սիրիայում և Իրաքում ամերիկացի բանակայինների օպերացիան ավելի քիչ արդյունավետ է եղել, քան ԻԼԻՊ-ի տեղաշարժերը: Ամերիկացի բանակայիններին ու ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին կարելի է նույն խմբում դասել ՝ Սիրիայում և Իրաքում խաղաղ բնակիչներին հարձակման թիրախ դարձնելու, ԻԼԻՊ-ի ուժերին կառավարելու նպատակով Սիրիայում խմբավորման պարագլուխներին գիշերով տեղափոխելու և միաժամանակ ահաբեկիչների համար ավիա-սպառազինություն առաքելու համար: Այդ բոլորն ապացուցում են, որ տարածաշրջանում հակա-ահաբեկչական ամենասիրված կառույցի՝ իսլամական հեղափոխության Պահակազորի դեմ Դոնալդ Թրամփի քայլերը թշնամական բնույթ են կրում: Նման հանգամանքներում, Կորպուսի դեմ ԱՄՆ-ի ցանկացած քայլի Իրանը խիստ է պատասխանելու: Այդ կապակցությամբ, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«Պահակազորին ահաբեկիչ անվանելն, ինքնին ահաբեկչական ակտ է և հակաահաբեկչական այդ կառույցը թուլացնող ցանկացած քայլ ու դավադրություն, տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության ու անապոհովության տարածման պատճառ է դառնալու»: