Թրամփի հակիրանական դիրքորոշումները, ԱՄՆ-ի անվստահելիության սցենարի կրկնությունը
2015 թ.-ի հունիսի 14-ին մի քանի տարի բանակցություններից հետո վերջապես Իրանը և 5+1 խմբի միջև ստորագրվեց ՀԳՀԾ-ի միջազգային համաձայնությունը:
Սակայն այսօր ՀԳՀԾ-ն տապալման եզրին է հայտնվել ինչից կտուժեն աշխարհի շատ երկրներ:
Ուրբաթ օրը Սպիտակ տունը հրապարակել է ԻԻՀ-ի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր դիրքորոշումները:
Այդ հաղրդագրության հրապարակումից մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրկնելով Իրանի ու ՀԳՀԾ-ի հասցեին իր անհիմն մեղադրանքներն ասել է.-«ՀԳՀԾ-ի վատ համաձայնագիր էր ԱՄՆ-ի համար և երբ ցանկանամ վերջ կտամ այդ պայմանագրին»: Թրամփը նաև նշել է, որ նոր շրջափակումներ է սահմանելու Իրանի դեմ:
Ուրբաթ օրը հեռուստատեսային ուղիղ եթերում, պատասխանելով ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներին, Հասան Ռոհանին անդրադարձավ Իրանի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության պատմությանը և ասաց. «Իրանի ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ անհիմն մեղադրանքներով ու ատելություն տարածող ելույթներով գլուխ խոնարհի բռնապետի դիմաց: Իրանի մեծ ժողովուրդը մինչ այսօր գլուխ չի խոնարհել ու չի խոնարհելու որևէ ուժի դիմաց»:
ԻԻՀ նախագահն ասաց. «Թրամփն այս գիշեր ապացուցեց, որ այսօրվա Ամերիկայի և պատմական իրողությունների, իրավական ու միջազգային կառույցների և նույնիսկ եվրոպացի դաշնակիցների միջև ճեղքվածք է առաջացել»:
Այժմ երկու ճանապարհ գոյություն ունի: Նախ միջազգային հանրությունը պաշտպանի ՀԳՀԾ-ը, իսկ երկրորդ՝ հանձնվի ԱՄՆ-ի նախագահի անտրամաբանական պահանջններին, որոնք անտեսում են միջազգային օրենքներն ու պայմանագրերը: ՀԳՀԾ-ը նաև հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
ԻԻՀ-ն արձագանքելով Իրանի ու ՀԳՀԾ-ի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, նշել է. «Իրանն առաջինը չի հեռանալու ՀԳՀԾ-ից, սակայն եթե չհարգվեն ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի իրավունքներն ու շահերը, վերջ կտա իր բոլոր պարտավորություններին և առանց որևէ սահմանափակության կշարունակի իր միջուկային խաղաղանպատակ աշխատանքները»:
Այսօր Թրամփը ևս շարունակում է Իրանի դեմ ԱՄՆ-ի նախկին սխալ քայլերը: Սակայն այսօր Իրանի ժողովուրդը հենվելով ներքին կարողությունների վրա, իր հզորության բարձրակետում է կանգնած:
Իրանի դեմ հնչեցրած անհիմն մեղադրանքներով ու ատելություն տարածող ելույթներով, Թրամփը և նրա վարչակարգը ցույց են տալիս թե որքան մեծ ճեղքվածք է առաջացել նրանց քաղաքականությունում: Նրանք փորձում են անկայունություն առաջացնել միջազգային հարաբերություններում և խախտելով ՀԳՀԾ-ը սպառնալ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Նման քաղաքականության վտանգավոր հետևանքների պատասխանատվությունը պետք է կրի Վաշինգտոնը: