Փոթորիկ, որն իր հետ տարավ Դոնալդ Թրամփին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74687-Փոթորիկ_որն_իր_հետ_տարավ_Դոնալդ_Թրամփին
Իրանի միջուկային համաձայնության դեմ Թրամփի ունեցած ելույթը և Իրանի ռազմական ու պաշտպանական խնդիրների վերաբերյալ նրա զարմանալի միջամտությունները մեծ փոթորիկ էր առաջացրել: Սակայն այդ փոթորիկը հենց Թրամփին է ապշեցրել, քանի որ իր արտասովոր ելույթից շատ չանցած միջազգային հանրությունը խիստ հակազդեցություն ցուցաբերեց նրա նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 15:16 Asia/Tehran
  • Փոթորիկ, որն իր հետ տարավ Դոնալդ Թրամփին

Իրանի միջուկային համաձայնության դեմ Թրամփի ունեցած ելույթը և Իրանի ռազմական ու պաշտպանական խնդիրների վերաբերյալ նրա զարմանալի միջամտությունները մեծ փոթորիկ էր առաջացրել: Սակայն այդ փոթորիկը հենց Թրամփին է ապշեցրել, քանի որ իր արտասովոր ելույթից շատ չանցած միջազգային հանրությունը խիստ հակազդեցություն ցուցաբերեց նրա նկատմամբ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին անմիջապես արձագանքել է Թրամփի ելույթին:  Հակազդելով Թրամփի ելույթին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներից Մադլին Ալբրայթն ասել է.«Միջուկային համաձայնության թուլացումը վտանգելու է մեր երկրի անվտանգությունը և մեզ մեկուսացնելու է մեր դաշնակիցների շրջանակից: Թրամփի ելույթը ագրեսիվ ու վտանգավոր էր»:

ԱՄՆ-ի կանաչների կուսակցության ղեկավար տկն. Սթայնը նույնպես ասել է.«ԿՀՎ-ն 1953թ. կործանեց Իրանի ժողովրդավարությունը և դրա փոխարեն իշխանության ղեկը տվեց մի վտանգավոր բռնապետի: Իրանը և մյուս ժողովուրդները պատերազմ չեն ուզում: Նրանք ուզում են ազատվել ԱՄՆ-ից»:

Կալիֆորնիայի դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնսթայնն ասել է.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի այս ելույթը և այդ համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմության մերժումը վտանգում է ԱՄՆ-ի անվտանգությունը: Այդ կարգի ելույթն ու որոշման ընդունումը Հյուսիսային Կորեայի սպառնալիքը բազմապատկելուց բացի, բանակցությունների հարցում մեծացնում է ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունները»:

Թրամփի ելույթի մասին ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Մոգերինին ասել է.«ՀԳՀԾ-ն բազմակողմանի համաձայնություն է և առհասարակ ԱՄՆ-ն չէ, որ կարող է չեղարկել այդ համաձայնությունը»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ նախագահի մոտեցման խնդրին հակազդել են նաև Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկների պետայրերն ու քաղաքական ու քաղաքցիական ակտիվիստները:Այդ կապակցությամբ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ասել է.«ՀԳՀԾ-ն աշխարհն ապահով է դարձրել»:

Բրիտանիայի հակապատերազմական կոալիցիայի տնօրեն Լինդսի Ջերմանը ևս ասել է.«Թրամփը բնավ չպետք է նախագահ դառնար: Նա աշխարհին բերել է ռասիզմ ու բռնություն և Իրանի հետ մի քանի երկրի համաձայնության դեմ իր արտահայտությունները ցույց են տալիս, որ նա չի կարող համաձայնության գալ ոչ մեկի հետ»:

Թրամփի քաղաքականությունների բերումով աշխարում ընդլայնվել է անապահովությունն ու անկայունությունը: Քաղաքական փորձագետներն ասում են, որ անշուշտ Թրամփը անկանխատեսելի անհատ է և նրա մոտեցումները ավելացրել են աշխարհի անհանդարտությունները:

Մարդու իրավունքների ակտիվիստ Ռիազ Թահերն ասում է.«Տարբեր պատրվակներով ԱՄՆ-ի քաղաքականություններին ընդդիմացող հզոր կառավարությունների կործանումը ԱՄՆ-ի պետայրերի ու նրանց դաշնակիցների հիմնական ռազմավարություններից են և Իրանի դեմ սադրանքներն էլ այս հիմունքով են կազմակերպվում»: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունները փոփոխության չեն ենթարկվել: Իսլամաֆոբիան, ԻԼԻՊ-ը, շիաների ու սունիների պապտերազմը, բոլորը արևմուտքի ձեռքի գործն են, քանի որ նրանք ուզում են թուլացնել տարածաշրջանի ժողովուրդներին ու կործանել պետությունները և իրենք իշխեն տարածաշրջանի վրա: Ռասիստ, ռազմատենչ, անվստահելի, անկարգ և այլն մի բաժինն է այն տիտղոսերի, որոնցով արևմտյան ԶԼՄ-երը որակել են ԱՄՆ նախագահին, որ նույնպես ձեռքից ձեռք են փոխանցվում վիրտուալ միջավայրում: