Եվրամիությունը կարևորում է ՀԳՀԾ-ի կատարյալ իրագործումը
Երկուշաբթի օրը, Լյուքսեմբուրգի նիստի ավարտին, Եվրամիության արտգործնախարարները հաղորդագրություն տարածելով, կարևորել են ՀԳՀԾ-ի համաձայնության ուղղությամբ համագործակցությունը:
ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրամիության դիրքորոշումը չի կարելի միջազգային նորմերի շրջանակում մի համաձայնության նկատմամբ հովանավորություն բնութագրել: Որովհետև այդ հաղորդագրությունը նշանակում է պաշտպանել այն ամենն ինչի շուրջ Եվրամիությունը որպես 5+1 խմբի գլխավոր կողմերից մեկը բանակցել է և փաստաթուղթ է ստորագրել: Եվրամիության հաղորդագրության առաջին կետը դա է հաստատում և հավաստիացնում է, որ ՀԳՀԾ-ն 12 տարվա դիվանագիտական համագործակցության արդյունք է և թիվ 2231 բանաձևով հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Եվրամիության տեսանկյունից, ՀԳՀԾ-ին Իրանի հանձնառությունը չհաստատելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում է ԱՄՆ-ի ներքին հարցերին: Այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Եվրամիությունը չի ցանկանում ՀԳՀԾ-ի շահերից հրաժարվել ԱՄՆ-ի ինչ-որ խելագար գործոնների ցանկությունների պատճառով: Հետևաբար Եվրամիությունն այս հաղորդագրությամբ ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս պահպանել իր հանձնառությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ:
Սակայն ինչպես կանխատեսվում էր, Եվրամիությունը հպանցիկ անդրադառնում է նաև Իրանի մասին կեղծ հայտարարություններին: Հաղորդագրության մեջ Եվրամիությունը մտահոգություն է հայտնել բալիստիկ հրթիռների կարողության և տարածաշրջանում լարվածության ավելանալու կապակցությամբ: Սակայն հաղորդագրության մեջ ասված է, որ այդ հարցին պետք է հետևել ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս:
Այս ամենը վկայում է այն մասին, որ Եվրամիությունը ոչ մի շահ չի տեսնում ՀԳՀԾ-ին ընդդիմանալու հարցում ԱՄՆ-ին միանալու մեջ և փորձում է այդ համաձայնության նկատմամբ իր հովանավորությունը հայտնելով, միջազգային բեմում պահպանել Եվրամիության հեղինակությունը:
Սակայն ԱՄՆ-ը չի հանդուրժելու Եվրամիության այս մոտեցումը: Եվրամիության համար պայմանները շատ ծանր ու զգայուն են թվում: Եվրամիությունը հարկադրված է երկու ճանապարհներից մեկն ընտրել: Առաջին ճանապարհն է անկախ որոշում կայացնել, որը կբարձրացնի միության հեղինակությունը միջազգային գործակցություններում: Երկրորդ ճանապարհը սակայն ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվելն է, որն անշուշտ չի սահմանափակվելու ՀԳՀԾ-ի համաձայնությամբ և հետագայում Եվրոպան ծանր գին է վճարելու դրա դիմաց:
Եվրամիության հրապարակած հաղորդագրությունը ցույց է տալիս, որ այդ միությունը նախ պաշտպանում է Եվրոպայի իրավունքները և ՀԳՀԾ-ն ևս այդ իրավունքների մաս է կազմում: Սակայն պետք է սպասել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահտկն. Մոգերինիի բանակցությունների արդյունքներին: Նշվում է, որ Մոգերինին ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի կոնգրեսականների ու այլ պաշտոնատարների հետ բանակցելու հարցով Վաշինգտոն է ուղևորվելու:
Երկուշաբթի օրը, Լյուքզեմբուրգում կայացած Եվրամիության արտգործնախարարների նիստում, Մոգերինին հաստատել է ՀԳՀԾ-ւժի հարցով նոյեմբերին Վաշինգտոն ուղևորվելու լուրը: