ՀԳՀԾ-ի վերաբեյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը անորոշ է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74892-ՀԳՀԾ_ի_վերաբեյալ_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_անորոշ_է
ԱՄՆ-ի պաշտոնյաները ՀԳՀԾ-ի վերաբերյալ հակասական դիրքորոշում են ընդունել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 14:52 Asia/Tehran

ԱՄՆ-ի պաշտոնյաները ՀԳՀԾ-ի վերաբերյալ հակասական դիրքորոշում են ընդունել:

Այն բանից հետո երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է չեղարկել ՀԳՀԾ-ը:

Մի խումբ նախարարների ներկայությամբ Սպիտակ Տանը  կայացած նիստում, Դոնալդ Թրամփն ասել է.«Այժմ քննարկում ենք Իրանի հետ միջուկային համաձայնագիրը: Ես համոզված եմ իմ կատարած գործում, և ՀԳՀԾ-ն չեղարկելու հավանականությունը մեծ է»: 

Իհարկե Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց ի վեր ամերիկացի պաշտոնատարները բազմիցս  հակասական դիրքորոշում են որդեգրել  Իրանի  միջուկային համաձայնության  վերաբերյալ: 

Չնայած ԱՄՆ նախագահի կողմից Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ հնչեցրած հակաքարոզչությանն ու հռետորությանը, մինչև անցած ուրբաթ օրն ունեցած ելույթը նա հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: Նաև վերջին 9 ամիսների ընթացքում  ԱՄՆ-ի նախագահը վերահստատել է Իրանի դեմ սահմանված շրջափակումների չեղարկումը: 

Այդուամենայնիվ անցած ուրբաթ Դոնալդ Թրամփը կրկին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Իրանի ժողովրդի դեմ,  հայտարարեց, որ չի հաստատում Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը:

ԱՄՆ-ի նախագահն այդ երկրի արտաքին քաղաքականության վերաբերող  կարևոր հարցի մասին որոշում ընդունելը հանձնեց Կոնգրեսին: Այս քայլը նույիսկ դժգոհություն է առաջացրել ՀԳՀԾ-ի հակառակորդ պետայրերի շրջանակում:

Այնպես որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարեց ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում կայացնելը նախագահի իրավասությունների սահմններում է գտնվում: 

Այժմ թվում է թե ԱՄՆ-ի կառավարությունը շարունակելով երկդիմի և սպառնալից քաղաքականությունը, ՀԳՀԾ-ի նկատմամբ փորձում է միջուկային համաձայնության մյուս կողմերին և հատկապես ԻԻՀ-ը ստիպել միջուկային կամ ոչ միջուկային հարցերի շուրջ կրկին բանակցել: 

Սակայն ԻԻՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակում այսինքն նախագահ Հասան Ռոահնիի կողմից հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ ՀԳՀԾ-ի շուրջ վերստին բանակցել և այս համաձայնությունը կշարունակի նույն բովանդակութկամբ մնալ կամ էլ պետք է այն տապալված համարել: 

Հետևաբար կարելի է ենթադրել, որ Իրանի պնդումն իր դիրքերի վրա և համաշխարհային հանրության կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ ցուցաբերած հովանավորությունը ձախողեց ԱՄՆ-ի հակասական քաղաքականությունները և կրկին ԱՄՆ-ի նախագահին ստիպեց հետ նահանջել իր նախկին կոշտ դիրքերից: