ԻԻՀ-ՌԴ ՝ խաղաղանպատակ միջուկային համագործակցությունից մինչև ռազմավարական համագործակցություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74924-ԻԻՀ_ՌԴ_խաղաղանպատակ_միջուկային_համագործակցությունից_մինչև_ռազմավարական_համագործակցություն
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացել է միջուկային էներգիայի խաղաղանպատակ օգտագործման ոլորտում ԻԻՀ-ՌԴ 25-ամյա համագործակցության սեմինարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 08:38 Asia/Tehran
  • ԻԻՀ-ՌԴ ՝ խաղաղանպատակ միջուկային համագործակցությունից մինչև ռազմավարական համագործակցություն

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացել է միջուկային էներգիայի խաղաղանպատակ օգտագործման ոլորտում ԻԻՀ-ՌԴ 25-ամյա համագործակցության սեմինարը:

Մոսկվայում անցկացվող «Իրան-Ռուսաստան 25-ամյա միջուկային համագործակցության և սպասվող հորիզոնների քննարկում»-ը խորագրով սեմինարին հղած ուղերձում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, բարձր գնահատելով սեմինարի կազմակերպիչների ջանքերն ասել է.«Իրանը և Ռուսաստանը միջազգային բեմերում ազդեցիկ ու կարևոր դերակատար երկրներ են և երկու երկրի սերտ համագործակցությունը շահավետ է միջազգային հանրության համար»:

«Նման համագումարների կազմակերպումը կարող է դրական ազդեցություն ունենալ Իրանի և Ռուսաստանի միջև գիտական ու տեխնիկական միջուկային համագործակցության ոլորտում : Այդ համագործակցությունն անշոշափելի հնարավորություններ ունի, որոնք կարող են երաշխավորել աշխարհում կայունությունն ու անվտանգությունը: Դա սպառնալիք չէ, այլ երկրների միջև անկեղծ համագործակցություն».-ասել է Սալեհին:

Միջուկային գիտությունը որոշ երկրների համար մշտական նպատակ է եղել: Սակայն այդ գիտության ձեռքբերումը ուղեկցվել է սարսափով ու մտահոգությամբ: Սարսափ ՝ ատոմային զենքի ձեռքբերման կապակցությամբ: Նույն այդ երկրները, որոնք ստորագրել են NPT դաշինքը, այսօր միլիարդավոր դոլարների բյուջե են հատկացնում ատոմային զենքերի նոր սերունդ արտադրելու համար: Այդ երկակի քայլերի հետևանքով է, որ NPT-ի դաշինքին հանձնառու երկրների առջև խոչընդոտներ են ծառանում ՝ միջուկային էներգիայի ձեռքբերման հարցում: Երբ ԻԻՀ-ն ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է այդ էներգիայի խաղաղանպատակ օգտագործմանը, սկսվեցին խափանումներն ու անհիմն մեղադրանքները : Այսօր ԻԻՀ անունը հայտնվել է միջուկային գիտությամբ օժտված երկրների շարքում և Իրանը ներգրավվել է միջազգային մասշտաբով միջուկային համագործակցությունների և ջերմային միջուկային ծրագրերի նման նախագծերում:  

Այս քայլն իրականացվել է զանգվածային սպանության և ատոմային զենքները հարամ համարելու կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանագրի հիմամբ՝ հօդս ցնդեցնելով թշնամիների նենգ դավերը և համաշխարհային բեմերում նոր հորիզոններ բացելով:

Իրանն այսօր համագործակցում է արդյունաբերության այդ ճյուղում փորձեր ունեցող երկրների հետ: Բնականաբար Ռուսաստանը կարևոր դիրք է զբաղեցնում այդ համագործակցության մեջ: Երկու երկրները ստորագրել են այդ ոլորտում համագործակցության ուղեքարտեզը:

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ստրատեգիական հետազոտական կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին, անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի ընդհանուր պատմությանն ու մշակույթին ասել է.«Միջազգային զարգացումները և Իրանի դերակատարությունը հարկադրում են  նոր մոտեցմամբ կազմակերպել երկու երկրի միջև համագործակցությունները»:

ՌԴ անվտանգության և էներգետիկ ուսումնասիրությունների կենտրոնի՝ CENESS-ի տնօրեն Անտոն Խելապովն ասել է.«Իմ կարծիքով, ռազմավարական հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու համար, պետք է նոր քայլեր անել երկու երկրի հարաբերությունների ոլորտում: Երբ մեր հարաբերություններն ունենան տնտեսական ամուր հիմքեր, այն ժամանակ կարելի է բանակցել միջուկային, պաշտպանական, առևտրական և այլ տեսակի համագործակցությունների մասին»: