Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շվեյցարիայում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74952-Հայաստանի_և_Ադրբեջանի_նախագահների_հանդիպումը_Շվեյցարիայում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Ժնևում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 14:18 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շվեյցարիայում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Ժնևում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցերի շուրջ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք ընդգծել են, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հրապարակած հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ  Ժնևում կայացած նախագահների  հանդիպումն ապարդյուն է անցել: Սակայն մինչ այժմ կողմերը ոչ մի արդյունքի չեն հասել այդ հարցի շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևակերպվել է 1992 թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Սակայն այն բանից հետո որ Մինսկի խումբը չկարողացավ կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը համանախագահները Երևանի և Բաքվի ժամանակի ղեկավարներին կոչ արեցին երկկողմ բանակցությունների ճանապարհով փորձել կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ 1998-2016 թթ.-ի ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները 52 անգամ հանդիպել և բանակցել են ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Սակայն մինչ այժմ կողմերի տարած ջանքերն ապարդյուն են անցել:

Հայաստանը և Ադրբեջանը նաև արտգործնախարարների և փորձագետների մակարդակում բազում հանդիպումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:  Սակայն նկատի առնելով առկա դրությունը կարելի է ասել, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններն այնքան էլ լուրջ չեն: 

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո Շվեյցարիայում  ՀՀ դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ իր  խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Նա ասել է «Ադրբեջանի նախագահի հետ որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր»:

 Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՀՀ կառավարության ընդունած դիրքորոշումը ցույց է տալիս որ կողմերը ոչ միայն քայլեր չեն ձեռնարկել խաղաղության կայացման ուղղությամբ, այլև շարունակում են մնալ իրենց նախկին դիրքերում: 

Վերջում կարելի է եզրակացնել Ժնևում կայացած Երևանի և Բաքվի ղեկավարների համդիպումն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցի շուրջ ապարդյուն է անցել: