Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունները, տարածաշրջանի ապակայունացման հիմական աղբյուր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74985-Իսրայելի_և_ԱՄՆ_ի_քաղաքականությունները_տարածաշրջանի_ապակայունացման_հիմական_աղբյուր
Հոկտեմբերի 18-ին, Պաղիստինի ու Միջին Արևելքի քննրկման թմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը ԱՄՆ-ու Իսրայելի համար դարձել է առիթ՝ հակաիրանական մեղադրանքների կրկնության համար, սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատասխանելով այդ անհիմն մեղադրանքներին, Իսրալելն ու ԱՄՆ-ի քաղաքականություններն է համարել տարածաշրջանի ապակայունացման հիմնական պատճառները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 09:10 Asia/Tehran
  • Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունները, տարածաշրջանի ապակայունացման հիմական աղբյուր

Հոկտեմբերի 18-ին, Պաղիստինի ու Միջին Արևելքի քննրկման թմայով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը ԱՄՆ-ու Իսրայելի համար դարձել է առիթ՝ հակաիրանական մեղադրանքների կրկնության համար, սակայն ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատասխանելով այդ անհիմն մեղադրանքներին, Իսրալելն ու ԱՄՆ-ի քաղաքականություններն է համարել տարածաշրջանի ապակայունացման հիմնական պատճառները:

Միջին Արևելքի իրավիճակի քննարկման նիստում, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչները անդրադարձել են ՀԳՀԾ-ին, որը որևէ կապ չի ունեցել քննարկման նիստի օրակարգի հետ: Միջին Արևելքի իրավիճակին կապվող մասնագիտական նիստում, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՀԳՀԾ-ն պատրվակ ծառայեցնելով հայտարարել է, որ տարածաշջանի անապահովության պատճառը ԻԻՀ-ն է: Նիքի Հեյլին հայտարարել է.«Միջին Արևելքի կայունության մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ Իրանի քայլերին: ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը նույնպես հայտարարել է.«Աջակցելով ահաբեկիչներին, Իրանը սպառնում է միջազգային հանրությանը»:

Ի պատասխան հնչեցված մեղադրանքների, Միջին Արևելքի իրավիճակի քննարկման նիստում նշելով որ առ այսօր Սիոնիստական ռեժիմը անտեսել է ԱԽ-ի 68 բանաձևերը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Սիոնիտական ռեժիմի պատմությունը սկսվել է Պաղեստինի օկուպացմամբ ու շարունակվել է այլ երկրների դեմ իրականացվող ոտնձգություններով»: Խոշռուն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությանը, հավելելով.«ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը բռնազավթել է Պաղեստինը ու բազում հանցանքներ է գործել պաղեստիցիների դեմ»:

Միջին Արևելքի ռազմավարական տարածաշրջանում առկա ճգնաժամերի արմատները հիմնականում պետք է որոնել 1948թ. Իսրայելի կեղծ ռեժիմի ձևավորման և ապա ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների կողմից այդ ռեժիմին ցուցաբերվող աջակցությունների մեջ: Այդ աջակցությունները դեռևս շարունակվում են ֆինանսական ու սպառազինական օգնությունների տեսքով: Իսրայլեի ռեժիմը լուրջ սպառնալիք է համարվում տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: Այս պայմաններում, խաղաղությանը չհավատացող ռեժիմը արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հովանու ներքո սպառազինվել է սովորական ու ոչ սովորական զնեքերով: Այսօր Սիոնիստական ռեժիմի միջուկային մարտագլխիկները և այդ ռեժիմի ռազմատենչությունը լուրջ սպառնալիք են համարվում երկրների անվտանգության համար:

Բացի այդ, Իսրայելի կողմից Սիրիայում գործող ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը և արաբա-սիոնիստական ահաբեկիչներին հովանավորելու բերումով Սիրիայի դեմ իրականացրած հարձակումները ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանի ապակայունացման բացահայտ նմուշներն են: Օկուպացված Գոլանում վիրավորված ահաբեկիչներին բուժելը, ահաբեկիչներին ցուցաբերվող սպառազինական օգնությունները, Սիրիայում ԻԼԻՊ-ի պարագլուխներին առաջնորդելը և ուղղաթիռներով նրանց տեղափոխելը Իսարյելի ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին ցուցաբերված աջակցության ապացույցներն են:

Հաշվի առնելով այս իրականությունը, սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ու Իսրայելի ներկայացուցիչները անցկացվող յուրաքանչյուր նիստում փորձում են հարվածել ԻԻՀ-ին: Այն երկրին, որ ահաբեկչության դեմ տարվող իրական պայքարի շրջանակներում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում սիոնիստների ու ամերիկացիների նպատակների իրականացման համար արգելք է հանդիսացել: Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն զայրացել են նրանից, որ Իրանը խափանել է նրանց երկարատև նպատակների իրականացումը և երկու ռեժիմների ներկայացուցիչների կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքները խոսում են դրա մասին: