Իսլամական հեղափոխության պահակազոր՝ Իրանի ժողովրդի պաշտպանը թշնամիներից
Իսլամական հեղափոխության պահակազորը նոր շրջափակումների գործադրվելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումները՝ տարածաշրջանի քարտեզը փոփոխության ենթարկելու, ինչպես նաև իսլամական երկրներին մասնատելու և թուլացնելու ուղղությամբ Սպիտակ տան պարագլուխների և Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների պարտության գործում այս հեղափոխական կառույցի կարևոր դերակատարության վկայությունն է համարել:
Հինգշաբթի օրը հրապարակված այս հաղորդագրության մեջ ընդգծվել է իմպերիալիզմի ու սիոնիզմի դեմ պայքարի, ինչպես նաև Իրանի հրթիռային պաշտպանության կարողության ընդլայնման ուղղությամբ հեղափոխական այս կառույցի կամքն ու վճռակամությունը:
Հրթիռային հզորության վրա հիմնվելով ԻԻՀ-ի անվտանգության և կանխարգելիչ հզորության մակարդակի բարձրացումը կարևոր տարրերից են, որոնք մեծացրել են Իրանի պաշտպանական կարողության ստուգման հարցում Իսլամական հեղափոխության պահակազորի դերակատարությունը:
Իսլամական հեղափոխության պահակազորը, որպես Իրանի պաշտպանական գլխավոր հիմնասյուներից մեկը թշնամիների ու ահաբեկչական խմբերի դեմ պատերազմի դաշտում իր կարողություններով ապացուցել է, որ օժտված է սպառնալիքների դիմագրավման համար անհրաժեշտ կանխարգելիչ հզորությամբ: Ագրեսորները լավ գիտակցում են, որ եթե որևէ երկիր կանխարգելիչ ուժի կամ պաշտպանական տարրերի տեսակետից թուլություն ունենա կարող է լուրջ հարվածներ ստանալ և հեշտությամբ կարելի է նրան տիրապետել: ԻԻՀ-ն պարտադրյալ պատերազմի շրջանի փորձն ունենալուց բացի, իր շրջապատում ուղղակի և անուղղակի սպառնալիքներ է դիմագրավում: Հետևաբար Իրանի ռազմական հայեցակարգում գլխավոր նպատակներից մեկը պաշտպանական կարողության ամրապնդումն է:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ չորեքշաբթի օրը երկրի երիտասարդների և գիտության բնագավառում գերազանցիկների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունները շարունակվելուն ընդգծեց պաշտպանական հզորության ամրապնդման անհրաժեշտությունը և ասաց. «Թշնամին միանշանակ զայրացած ու խիստ մտահոգված է Իրանն ազդեցիկ, հեղինակավոր և քաղաքական, պաշտպանական ու գիտական աճող հզորության տեր երկրի վերածվելու պատճառով»:
Իսլամական հեղափոխության պահակազորը հզորությամբ ապացուցել է թշնամիներին և տարածաշրջանն անապահով դարձնողներին դիմագրավելու հարցում իր դերակատարությունն ու կանխարգելիչ հզորությունը և այսօր տարածաշրջանի երկրների հետ ռազմավարական պաշտպանական համագործակցություններ է ծավալում: Այս շրջագծում պաշտպանական ու կանխարգելիչ հզորության ընդլայնումն անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում հանդարտության հաստատման ու սպառնալիքների վերացման ուղղությամբ Իրանի ռազմավարական գերակայություններից են:
ԻԻՀ պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հինգշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում իսլամական հեղափոխության պահակազորի դերակատարության հանդեպ Ռուսաստանի հովանավորության ու դիրքորոշման կապակցությամբ, ընդգծել է. «Պահակազորն ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների հզոր բազուկն է և որևէ գործոն չի կարող պահակազորին հեռու պահել իր այդ պատասխանատվությունից»:
ԱՄՆ-ի պետայրերն Իրանի ժողովրդի դեմ իրենց նպատակաուղղված քայլերով կրկին ապացուցեցին, որ Իրանի հանդեպ նրանց թշնամությունը վերջ չունի: Նման պայմաններում ամենատրամաբանական ուղին պաշտպանական պատրաստվածության և սպառնալիքների դիմաց կանխարգելիչ հզորության մակարդակի բարձրացումն է: