Թրամփը փորձում է Պարսից ծոցում հաստատել իր կարգերը
Պարսից ծոց կատարած այցի սկզբում, ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ:
Այցի ընթացքում Թիլերսոնի նպատակներն են՝ Կատար-Արաբիա հարաբերություններում լարվածության մեղմումը, Դոհա-Ռիադ հարաբերությունների ամրապնդումը, հակաիրանական նոր կոալիցիայի ձևավորումը:
Արևմտյան Ասիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացման սեմին, Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանում հաստատել իր կարգերը: Իսկ դա հնարավոր կլինի Արաբիայի հզորացմամբ և Իրանի թուլացմամբ: Այդ իսկ պատճառով, Դոնալդ Թրամփն իր արտասահմանյան առաջին այցի համար ընտրեց Ռիադը, որտեղ Արաբիայի հետ ստորագրեց ավելի քան 400 միլիարդ դոլարի ռազմական պայմանագիր: Ռիադին Վաշինգտոնի ցուցաբերած աջակցության պատճառով, թեժացան Արաբիայի և Կատարի միջև արաբական վաղեմի կրքերը: Դա եղավ այն ժամանակ, երբ ամերիկացիները և սաուդցիները փորձում էին արևմտյան Ասիայի տարածաշրջանը կրկին անգամ տրամադրել տարածաշրջանային մեծ ուժի ՝ ԻԻՀ-ի դեմ : Վաշինգտոնի և Ռիադի համոզմամբ, անկախ ու հզոր Իրանի ներկայությունը տարածաշրջանում թրամփական կարգերի հաստատման առջև ծառացած գլխավոր խոչընդոտն է համարվում: Ուստի միջուկային համաձայնության խախտման , ահաբեկչությանն աջակցելու և տարածքային ընդլայնման պատճառաբանությամբ Իրանին ընդդիմանալը դրվել է երկու երկրի ավագ պետայրերի օրակարգում: Այստեղ ամերիկացիների միջնորդությամբ, իսրայելցիները հանդես են գալիս սաուդցիների դաշնակիցների դերում:
Իրանին սանձելու Թրամփի ջանքերը նորություն չեն : Դա սկսվել է իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: ԱՄՆ բոլոր նախկին նախագահները փորձել են սանձել Իրանին, սակայն բոլոր փորձերն ավարտվել են տարածաշրջանում Իրանի հզորացմամբ: Աշխարհագրական հատուկ դիրքը, նպատակասլաց բնակչությունը, արդյունաբերական ենթակառուցվածքը և հարուստ արժեհամակարգը նպաստում են Իրանի աճին ու զարգացմանը: Ներկայումս իր տարածաշրջանային դաշնակիցների ՝ Արաբիայի և Իրայելի օգնությամբ, ԱՄՆ-ը կենտրոնացել է ԻԻՀ Պահապանների կորպուսի ուժի ու ազդեցության վրա: Վերջին շաբաթներին, ամերիկացի պետայրերն անթաքույց կերպով հայտարարել են, որ մտադիր են Պահակազորին շրջափակելով, նվազեցնել Իրանի սահմաններից դուրս այդ կառույցի դերակատարությունը ՝ պառակտում սերմանելով Թեհրանի և Իրաքում նրա բարեկամների միջև: Այդ պատճառով էլ Թիլերսոնի տարածաշրջանային այցի քաղաքական գլխավոր նպատակն է հայտարարվել Պահապանների կորպուսի դեմ շրջափակումներ սահմանելու բանակցությունները և Բաղդադի ու Ռիադի միջև հաշտության կնքումը: Այնուամենայնիվ, տարածաշրջանային պատմությունը, մշակույթը և արաբական երկրների տարաձայնությունները մրցակցությանն ու թշնամությանը բերել են այնտեղ, որ ամերիկացիների նկատի առած հակաիրանական կոալիցիան երբեք չի ձևավորվելու: