Զարիֆի այցը Հարավային Աֆրիկա․ Իրանը ընդլայնում է իր հարաբերությունը Աֆրիկայի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75143-Զարիֆի_այցը_Հարավային_Աֆրիկա_Իրանը_ընդլայնում_է_իր_հարաբերությունը_Աֆրիկայի_հետ
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գլխավորելով քաղաքական և տնտեսական մի պատվիրակություն մեկնել է Պրոտորիա Հարվային Աֆրիկայի Հանրապետության պաշտոնատարների հետ բանակցելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 14:51 Asia/Tehran
  • Զարիֆի այցը Հարավային Աֆրիկա․ Իրանը ընդլայնում է իր հարաբերությունը Աֆրիկայի հետ

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գլխավորելով քաղաքական և տնտեսական մի պատվիրակություն մեկնել է Պրոտորիա Հարվային Աֆրիկայի Հանրապետության պաշտոնատարների հետ բանակցելու:

Հարվային Աֆրիկայի Հանրապետությունից հետո Զարիֆը կմեկնի Ուգանդա և Նիգերիա: Զարիֆը  այդ երկրների պաշտոնյաների հետ  հանդիպման ընթացքում կբանակցի տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: 

Պրոտորիայում կկայանա Իրանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության տնտեսական համատեղ հանձնաժողովի և առևտրական ֆորումի նիստերը, որի ընթացքում կքննարկվի ֆինանսական և ներդրումային համագործակցության հարցերը: ԻԻՀ արտգործնախարարի այցը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն և կայանալիք համատեղ նիստերը վկայում են այն մասին, որ նոր էջ է բացվել տնտեսական երկկողմ հարաբերություններում: 

2016 թ.-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետություն նախագահ Ջակոբ Զուման այցելեց Իրան, որի ընթացքում տնտեսական, զբոսաշրջության և էներգետիկայի համագործակցության ոլորտներում երկու երկրների միջև կայացավ համաձայնություն: 

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության տնտեսական հարցերի կցորդ Սեյեդ Մեհրդադ Սիադաթնասաբը երկու երկրի համագործակցությունների կապակցությամբ ասել է.-«Հնդկական և Ատլանտիկ օվկիանոսների հետ 2954 կմ երկարությամբ սահման ունենալով Հարավային Աֆրիկայի հանրապետությունը համարվում է Աֆրիկայի շուկաները մուտք գործելու դարպաս: Հարավային Աֆրիկայի հանրապետությունը նաև անդմակցում է Հարավային  Աֆրիկայի զարգացման հավաքականության կազմակերպության, որը հնարավորություն է ընձեռում հասանելություն ունենալ կազմակերպության անդամ 14 երկրների շուկաներին ավելի քան 300 միլիոն բնակչությամբ և ցամաքային ու ռելսային ճանապարհներին: Հարավային Աֆրիկայի հանրապետությունը նաև ռազմավարական և աշխարհագրական կարևոր դիրք է գրավում Հարավային Աֆրիկայի տարածաշրջանում և Հարավային  Աֆրիկայի զարգացման հավաքականության կազմակերպության առևտրի 53 տոկոսը կատարվում է Հարավային Աֆրիկայի հանրապետության միջոցով: Այս բոլորը  ցույց է տալիս որ տարածաշրջանի երկրները կապված են Հրավային Աֆրիկայի հանրապետության նավահանգիստներին և տրանսպորտային ցանցին»:

ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի այցը Հարավային Աֆրիկայի հանրապետություն մյուս կողմից էլ կարևորվում է այն հանգամանքով , որ Թեհրանը և  Պրոտորիան համակարծիք են միջազգային և տարածաշրջանային շատ հարցերի շուրջ: 

Միջազգային կազմակերպություններում միմյանց համագործակցությամբ Իրանը և ՀԱՀ կարող են համաշխարհային խաղաղության և կայունության և զարգացող երկրները շահերը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր գործադրել: 

ՀԱՀ-ը նաև փայլուն անցյալ ունի հակառասիստական պայքարում և հեղափոխական հոգեբանությամբ պայքարել է իմպերիալիզմի դեմ: 

2016 թ.-ին ՀԱՀ նախագահ Ջակոբ Զումայի Թեհրան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ընդգծելով բոլոր ոլորտներում Իրան-ՀԱՀ համագործակցության կարևորությունը հստակեցրել էր.-«Տարածշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով անհրաժեշտ է երկու երկրի համագործակցության ընդլայնումը»:

Իրանը նպատակ ունի Աֆրիկայում խաղաղություն և կայունություն հաստատել և օգնել աֆրիկյան երկրների զարգացմանը: Այս գործընթացը կօգնի որ աֆրիկյան երկրները փորձեն ընդլայնել իրենց տնտեսական հարաբերություններն ԻԻՀ հետ: 

Պրոտորիայում ԻԻՀ և ՀԱՀ պաշտոնատարների բանակցությունը վկայում է կողմերի կամքը հարաբերությունների առավել խորացման մասին: