Զարիֆի այցը Հարավային Աֆրիկա․ Իրանը ընդլայնում է իր հարաբերությունը Աֆրիկայի հետ
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գլխավորելով քաղաքական և տնտեսական մի պատվիրակություն մեկնել է Պրոտորիա Հարվային Աֆրիկայի Հանրապետության պաշտոնատարների հետ բանակցելու:
Հարվային Աֆրիկայի Հանրապետությունից հետո Զարիֆը կմեկնի Ուգանդա և Նիգերիա: Զարիֆը այդ երկրների պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կբանակցի տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Պրոտորիայում կկայանա Իրանի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության տնտեսական համատեղ հանձնաժողովի և առևտրական ֆորումի նիստերը, որի ընթացքում կքննարկվի ֆինանսական և ներդրումային համագործակցության հարցերը: ԻԻՀ արտգործնախարարի այցը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն և կայանալիք համատեղ նիստերը վկայում են այն մասին, որ նոր էջ է բացվել տնտեսական երկկողմ հարաբերություններում:
2016 թ.-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետություն նախագահ Ջակոբ Զուման այցելեց Իրան, որի ընթացքում տնտեսական, զբոսաշրջության և էներգետիկայի համագործակցության ոլորտներում երկու երկրների միջև կայացավ համաձայնություն:
Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության տնտեսական հարցերի կցորդ Սեյեդ Մեհրդադ Սիադաթնասաբը երկու երկրի համագործակցությունների կապակցությամբ ասել է.-«Հնդկական և Ատլանտիկ օվկիանոսների հետ 2954 կմ երկարությամբ սահման ունենալով Հարավային Աֆրիկայի հանրապետությունը համարվում է Աֆրիկայի շուկաները մուտք գործելու դարպաս: Հարավային Աֆրիկայի հանրապետությունը նաև անդմակցում է Հարավային Աֆրիկայի զարգացման հավաքականության կազմակերպության, որը հնարավորություն է ընձեռում հասանելություն ունենալ կազմակերպության անդամ 14 երկրների շուկաներին ավելի քան 300 միլիոն բնակչությամբ և ցամաքային ու ռելսային ճանապարհներին: Հարավային Աֆրիկայի հանրապետությունը նաև ռազմավարական և աշխարհագրական կարևոր դիրք է գրավում Հարավային Աֆրիկայի տարածաշրջանում և Հարավային Աֆրիկայի զարգացման հավաքականության կազմակերպության առևտրի 53 տոկոսը կատարվում է Հարավային Աֆրիկայի հանրապետության միջոցով: Այս բոլորը ցույց է տալիս որ տարածաշրջանի երկրները կապված են Հրավային Աֆրիկայի հանրապետության նավահանգիստներին և տրանսպորտային ցանցին»:
ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի այցը Հարավային Աֆրիկայի հանրապետություն մյուս կողմից էլ կարևորվում է այն հանգամանքով , որ Թեհրանը և Պրոտորիան համակարծիք են միջազգային և տարածաշրջանային շատ հարցերի շուրջ:
Միջազգային կազմակերպություններում միմյանց համագործակցությամբ Իրանը և ՀԱՀ կարող են համաշխարհային խաղաղության և կայունության և զարգացող երկրները շահերը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր գործադրել:
ՀԱՀ-ը նաև փայլուն անցյալ ունի հակառասիստական պայքարում և հեղափոխական հոգեբանությամբ պայքարել է իմպերիալիզմի դեմ:
2016 թ.-ին ՀԱՀ նախագահ Ջակոբ Զումայի Թեհրան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծելով բոլոր ոլորտներում Իրան-ՀԱՀ համագործակցության կարևորությունը հստակեցրել էր.-«Տարածշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով անհրաժեշտ է երկու երկրի համագործակցության ընդլայնումը»:
Իրանը նպատակ ունի Աֆրիկայում խաղաղություն և կայունություն հաստատել և օգնել աֆրիկյան երկրների զարգացմանը: Այս գործընթացը կօգնի որ աֆրիկյան երկրները փորձեն ընդլայնել իրենց տնտեսական հարաբերություններն ԻԻՀ հետ:
Պրոտորիայում ԻԻՀ և ՀԱՀ պաշտոնատարների բանակցությունը վկայում է կողմերի կամքը հարաբերությունների առավել խորացման մասին: