ԵՄ-ն կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
Երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգի նիստի ավարտին տարածել են մի հաղորդագրություն, որտեղ պաշտպանվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման ուղղությամբ համագործակցության շարունակումը:
ՀԳՀԾ-ի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը սոսկ միջազգային նորմերի շրջանակում կայացած համաձայնությունը պաշտպանելու հայտարարություն չի համարվում: Քանի որ այդ հաղորդագրությունը համարվում է այն բոլոր ձեռքբերումների պաշտպանում, որի համար Եվրամիությունը մասնակցել է բանակցությունների և որպես 5+1 խմբի անդամներից մեկը, ստորագրել է պաշտոնական փաստաթուղթը: Եվրամիության տարածած հաղորդագրության առաջին հոդվածը հենց այդ մասին է, որ ՀԳՀԾ-ն հանդիսանում է Եվրոպայի դիվանագիտության 12-ամյա համագործակցության արդյունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով ստացել է վավերացում:
Եվրամիության տեսանկյունից, Միջուկային համաձայնությանն Իրանի անհավատարմության մասին ԱՄՆ նախագահի որոշումը համարվել է այդ երկրի ներքին խնդիր: Դա ապացուցում է, որ ԵՄ-ը չի ցանկանում ՀԳՀԾ-ից ստացած շահերը զոհել ԱՄՆ ներքին հարցերին և սկանդալային անձանց կամայականությանը: Ուստի ԵՄ-ի հաղորդագրությունն ԱՄՆ-ին ուղղված ուղղակի պահանջ է ՝ ՀԳՀԾ-ի հարցով իր հանձնառությունները կատարելու համար: Այդ մասին «LobeLog» արտաքին քաղաքականության վերլուծական կայքը գրել է.«ԵՄ-ն ՀԳՀԾ-ն խիստ պաշտպաններից է և չի պատրաստվում հանձնել ԱՄՆ-ի կամքին»:
Այնուամենայնիվ, ինչպես կարելի էր նախատեսել, հաղորդագրությունում խոսվում է նաև Իրանի վերաբերյալ կատարված հայտարարությունների մասին: Հաղորդագրության մի բաժնում, հստակ կերպով անդրադարձ է կատարվել այսպես կոչված բալիստիկ հրթիռային կարողության և տարածաշրջանում լարվածության սրման հետ կապված ԵՄ-ի մտահոգությանը: Հաղորդագրությունը սակայն նշում է, որ այդ հարցին պետք է ընթացք տրվի ՀԳՀԾ-ից դուրս այլ հոդվածով:
Այդ նկատառումները ցույց են տալիս, որ ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի հետ քայլելը չի բխում Եվրամիության շահերից և վերջինս փորձում է Միջուկային համաձայնության նկատմամբ իր հստակ պաշտպանության մասին հայտարարելով, պահպանել իր միջազգային հեղինակությունը: ԱՄՆ-ն անշուշտ չի հանդուրժելու Եվրոպայի այդ դիրքորոշումը: Եվրամիությունը հայտնվել է զգայուն ու բարդ իրավիճակում: Եվրամիությունը պարտավոր է ընտրություն կատարել երկու տարբերակների միջև: Առաջինը ՝ անկախության սկզբունքով որոշումներ ընդունելն է, որն ապացուցելու է, որ միությունը պատրաստ է միջազգային մասշտաբով ընդունելի քաղաքականություն որդեգրել: Դա վկայում է համաշխարհային գործակցություններում Եվրամիության հեղինակության ու բարձր դիրքի մասին: Իսկ երկրորդը ՝ ԱՄՆ-ի ճնշումներին հանձնվելն է : Այս դեպքում իհարկե հարցը ՀԳՀԾ-ով չի սահմանափակվելու և ԵՄ-ի համար ծախսատար է լինելու:
Եվրամիության տարածած հաղորդագրությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եվրոպայի առաջին ընտրութունը ՝ միության իրավունքների պաշտպանությունն է, որի մաս է կազմում նաև ՀԳՀԾ-ն: Այնուամենայնիվ, պետք է սպասել Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու ՝ Ֆեդերիկա Մոգերինիի բանակցությունների շարունակման արդյունքներին: