Թրամփի հերյուրանքները և Իրանի ժողովրդի պայքարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75198-Թրամփի_հերյուրանքները_և_Իրանի_ժողովրդի_պայքարը
Վերջին օրերի ընթացքում Սպիտակ Տան պաշտոնյաներն ավելի շատ սուտ հայտարարություններ են արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 09:28 Asia/Tehran
  • Թրամփի հերյուրանքները և Իրանի ժողովրդի պայքարը

Վերջին օրերի ընթացքում Սպիտակ Տան պաշտոնյաներն ավելի շատ սուտ հայտարարություններ են արել:

Թրամփը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական նրբազգացություն չունի և Իրանի մեծ ժողովրդի ու միջազգային հանրության նկատմամբ նրա վերաբերմունքն ու հայացքները ցածր մակարդակում են: Սակայն Թրամփը չգիտը, որ մյուսները պարտավոր չեն հետևել ԱՄՆ-ի սխալ քայլերին:

ԻԻՀ համակարգի պաշտոնատարների խոսքն էլ հենց դա է: Օրեր առաջ Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մի քանի անգամ անդրադարձել է այդ հարցին:

Իրան-Հարավաֆրիկյան հանրապետություն տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Պրետորիա այցելած Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, երկուշաբթի երեկոյան այդ երկրում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ հարցին:

Իրան-Հարավաֆրիկյան հանրապետություն տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում Զարիֆն ասել է.«Իրանն իր տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական հաջողությունների համար պարտական է միայն իր գիտնականներին»:

Սակայն ԱՄՆ-ին թվում է, որ կարող է մեկուսացնել Իրանի մեծ ժողովրդին: Իրանի ժողովուրդը միշտ կապի մեջ է եղել միջազգային հանրության հետ և միշտ բոլոր ոլորտներում ակտիվ է եղել: ԻԻՀ ցանկանում է աշխարհի հետ լայնամասշտաբ համագործակցություն ծավալել: Սակայն այդ ճանապարհը միակողմանի չէ:

Սա իրողություն է, որին այսպես է անդրադարձել Զարիֆը. «Մենք Պարսիցծոցյան ափամերձ երկրների նման չենք, որ ԱՄՆ-ի կիտած հոնքը տեսնելով Քեմփ Դեյվիդ մեկնենք, կամ էլ Թրամփի սրերով պարում այդ երկրի ժպիտը տեսնելով, ոգևորվենք այդ հովանավորությունից և գլուխը կորցնելով չիմանանք թե ինչ ենք անում»:

ԱՄՆ-ի պետայրերը ենթադրում են, որ ստոր հայտարարություններով կարող են հասնել այն ամենին, ինչ ուզում են: Սակայն կարծես թե Սպիտակ Տան պաշտոնատարներն ու Թրամփին շրջապատողներն անտեղյակ են միջազգային իրողություններից:

Իրողություններ, որոնք գերտերություններին զգուշացնում  են, որ ավարտվել են ժողովուրդներին թալանելու ժամանակները և Թրամփի նման անձանց հերյուրանքները չեն կարող կասեցնել կամ խեղել  Իրանի ժողովրդի պայքարը, առաջընթացը, պաշտպանությունը, արժանապատվությունն ու պարծանքը:

Ամերիկյան «Քեյթո» ընկերությունն իր զեկույցում գրել է.«Ներկայումս հարյուրավոր ազգություններից, այդ թվում իրանցի իմիգրանտներ են ապրում ԱՄՆ-ում և նրանցից շատերն այնպիսի տեխնոլոգիաներ են ստեղծում, որոնք օգնում են ԱՄՆ-ի զարգացմանը և որոնցից օգտվում են բոլորը»: