Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75213-Իրանին_սպառնացող_տարածաշրջանային_վտանգները
«Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները» խորագրով միջազգային համաժողովը կայացավ երկուշաբթի օրը՝ Միջազգային հարաբերությունների քաղաքական կենտրոնում: Երեքօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցերը, հատկապես՝ տնտեսական, զարգացման և անվտանգության ոլորտներում, մասնավորապես Պարսից ծոցի, Միջիան Ասիայի և Աֆղանստանի տարածաշրջաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 14:47 Asia/Tehran
  • Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները

«Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները» խորագրով միջազգային համաժողովը կայացավ երկուշաբթի օրը՝ Միջազգային հարաբերությունների քաղաքական կենտրոնում: Երեքօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցերը, հատկապես՝ տնտեսական, զարգացման և անվտանգության ոլորտներում, մասնավորապես Պարսից ծոցի, Միջիան Ասիայի և Աֆղանստանի տարածաշրջաններում:

ԻԻՀ այն երկներից է որ Կովկասի տարածաշրջանում, Պարսից ծոցի, Միջերկրական ծովի արևելյան հատվածի և  Ասիայի հարավ արևմտյան տարածքներում հարևան է 15 երկրների հետ: 

Անկասկած այտ տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները  կարող է ազդել ԻԻՀ անվտանգության վրա: 

Այս տեսակետից  վերտարածաշրջանային որոծ երկրների միջամտությունները կատարվում են միայն նրանց քաղաքական շահերը ապահովելու նպատակով: Ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, վերտարածաշրջանային ուժերի թշնամական և պառակտիչ միջամտությունները տարածաշրջանում հանգեցրել են անկայունության: Սակայն տարածաշրջանի որոշ երկրներ իրենց գոյությունը  գտնում են օտարների միջամտության մեջ և փորձում են վերտարածաշրջանային ուժերին մտցնել անվտանգության հավասարությունների մեջ: Այդ տեսակ երկրները փորձում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ռազմական կոալիցիա կազմել վերտարածաշրջանային ուժերի հետ և տարածաշրջանի դետրակատար ուժերին դուրս հանել անվտանգության հաստատման գործընթացներից: 

Հայացք նետելով Պարսից ծոցի արաբական երկրների կողմից սպառազինության գնման գործընթացին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում Ռիադի ռեժիմի հետ կնքած ռազմական խոշոր պայմանգրին, կարող ենք նկատել, որ տարածաշրջանում փոփոխության են ենթարկվում անվտանգության հավասարությունները: Այդ քայլերը միտված են մարտահրավեր նետել Իրանի անվտանգության և պաշտպանական ոլորտների դեմ: 

Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնին, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի  վարած ծայրահեղական քաղաքականություններին, ասել է.-« Թրամփը  փորձում է նոր մարտահրավեր նետել ԻԻՀ դեմ, քանի որ Իրանն արգելում է ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությանը տարածաշրջանում» :

Սեյեդ Ահմեդ Հոսեյնին համոզված է, որ կայուն անվտանգությունը հնարավոր է ստեղծել միայն տարածաշրջանային երկրների փոխգործակցությամբ և ուրիշների կողմից առաջարկվող անվտանգությունը անօգուտ է  տարածաշրջանի համար:

Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնին ընդգծել է, որ մի երկրի պաշտպանական կարողությունները կարող են կանխել  թշնամիների սադրանքները և քաղաքական, մշակութային և փափուկ ուժի կողքին պետք է նաև կարևորության դարձնել պաշտպանական կոշտ ուժի հնարավորությունների զարգացմանը, հատկապես Միջին Արևելքի անկայուն տարածաշրջանում:  

Սակայն ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Իրանի տարածաշրջանային ուժը մեծանա և այդ հակառակության պատճառն այն է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականություններին: