Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները
«Իրանին սպառնացող տարածաշրջանային վտանգները» խորագրով միջազգային համաժողովը կայացավ երկուշաբթի օրը՝ Միջազգային հարաբերությունների քաղաքական կենտրոնում: Երեքօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցերը, հատկապես՝ տնտեսական, զարգացման և անվտանգության ոլորտներում, մասնավորապես Պարսից ծոցի, Միջիան Ասիայի և Աֆղանստանի տարածաշրջաններում:
ԻԻՀ այն երկներից է որ Կովկասի տարածաշրջանում, Պարսից ծոցի, Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Ասիայի հարավ արևմտյան տարածքներում հարևան է 15 երկրների հետ:
Անկասկած այտ տարածաշրջաններում տեղի ունեցող փոփոխությունները կարող է ազդել ԻԻՀ անվտանգության վրա:
Այս տեսակետից վերտարածաշրջանային որոծ երկրների միջամտությունները կատարվում են միայն նրանց քաղաքական շահերը ապահովելու նպատակով: Ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, վերտարածաշրջանային ուժերի թշնամական և պառակտիչ միջամտությունները տարածաշրջանում հանգեցրել են անկայունության: Սակայն տարածաշրջանի որոշ երկրներ իրենց գոյությունը գտնում են օտարների միջամտության մեջ և փորձում են վերտարածաշրջանային ուժերին մտցնել անվտանգության հավասարությունների մեջ: Այդ տեսակ երկրները փորձում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ռազմական կոալիցիա կազմել վերտարածաշրջանային ուժերի հետ և տարածաշրջանի դետրակատար ուժերին դուրս հանել անվտանգության հաստատման գործընթացներից:
Հայացք նետելով Պարսից ծոցի արաբական երկրների կողմից սպառազինության գնման գործընթացին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում Ռիադի ռեժիմի հետ կնքած ռազմական խոշոր պայմանգրին, կարող ենք նկատել, որ տարածաշրջանում փոփոխության են ենթարկվում անվտանգության հավասարությունները: Այդ քայլերը միտված են մարտահրավեր նետել Իրանի անվտանգության և պաշտպանական ոլորտների դեմ:
Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնին, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած ծայրահեղական քաղաքականություններին, ասել է.-« Թրամփը փորձում է նոր մարտահրավեր նետել ԻԻՀ դեմ, քանի որ Իրանն արգելում է ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությանը տարածաշրջանում» :
Սեյեդ Ահմեդ Հոսեյնին համոզված է, որ կայուն անվտանգությունը հնարավոր է ստեղծել միայն տարածաշրջանային երկրների փոխգործակցությամբ և ուրիշների կողմից առաջարկվող անվտանգությունը անօգուտ է տարածաշրջանի համար:
Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Ահմեդ Հոսեյնին ընդգծել է, որ մի երկրի պաշտպանական կարողությունները կարող են կանխել թշնամիների սադրանքները և քաղաքական, մշակութային և փափուկ ուժի կողքին պետք է նաև կարևորության դարձնել պաշտպանական կոշտ ուժի հնարավորությունների զարգացմանը, հատկապես Միջին Արևելքի անկայուն տարածաշրջանում:
Սակայն ԱՄՆ-ն չի ցանկանում, որպեսզի Իրանի տարածաշրջանային ուժը մեծանա և այդ հակառակության պատճառն այն է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականություններին: