Ալ-Ջոբայրի հակաիրանական հայտարարությունը «Chatham House»-ի համագումարում՝ անհիմն մեղադրանքերի կրկնություն
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը հայտարարել է, որ ողջունում է Իրանի դեմ Թրամփի դիրքորոշումը և գտնում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը խթանում է տարածաշրջանի անվտանգությունը:
Երեքշաբթի օրը, «Chatham House» հետազոտական կենտրոնում կայացած նիստում, Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն ասել է.«Իրանը չարաշահելով ՀԳՀԾ-ի արդյունքում ձեռք բերված ռեսուրսները, դրանք ծառայեցնում է տարածաշրջանում իր չարագործությունների իրականացման նպատակին»:
Նա նշել է, որ պետք է դիտարկումներ անցկացվեն Իրանի ռազմական օբյեկտներում և պետք է կարգավորվի համաձայնության ժամկետի սպառման և բալիստիկական հրթիռների հարցը:
Իրաքում Իրանի դիրքորոշումների մասին անհիմն հայտարարություններ կատարելով, Ալ-Ջոբայրն ասել է.«Իրանը ցանկանում է տիրել Իրաքին»:
Նրա կարծիքով, բոլոր խնդիրների համար մեղավոր է Իրանը: Հարց է ծագում, թե ինչու է Սաուդյան Արաբիայի միջամտությունների պատճառով Իրաքը երկար ժամանակ իր հարաբեությունները խզել Ռիադի հետ և ինչու է Սաուդյան Արաբիան ավելի քան երկու տարի հարձակումների թիրախ դարձրել Եմենը և ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Կանադայի նվիրած զենքերով ու ֆոսֆորի ռումբերով հրի ու սրի մատնում եմենցի կանանց ու երեխաներին:
Կարծես թե որևէ մեկի համար նշանակություն չունի, որ Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում պառակտում է առաջացրել, խափանել է Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի աշխատանքները և Պաղեստինի ժողովրդի ճակատագրի հարցով գործարքի մեջ է մտնում Իսրայելի հետ:
Իսրայելը ավելի քան 200 միջուկային մարտագլխիկներով արգելում է միջուկային զենքից զերծ Միջին Արևելքի կերտումը և միակ միջուկային սպառնալիքն է համարվում տարածաշրջանում: Սակայն այդ հարցը չի մտահոգում Սաուդյան Արաբիային: Պարզ չէ թե Սաուդյան Արաբիան մինչև երբ է ուզում շարունակել այս կեղտոտ խաղը: Սաուդյան Արաբիայի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում կայունության, իսկ Իրանը ապակայունացնող գործոն է, քաղաքական դառը հումոր է:
2016թ. սեպտեմբերին, «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԱՄՆ-ի քաղաքականությունների քննադատ, մտավորական Նոամ Չամսկին ասել է.«ԱՄՆ-ն ու Արևմուտքը ձևացնում են, թե չեն նկատում, որ Ռիադը հովանավորում է ահաբեկիչներին և ձգտում են տարածաշրջանում կանխել ժողովրդավարության իրագործումը»:
Հարցազրույցում Չամսկին ասել է.«Սաուդյան Արաբիան իսլամական ամենածայրահեղական երկիրն է, իսկ արևմտյան երկրները գտնում են, որ Արաբիան հերոսի դերում է, չնայած գիտեն, որ Ռիադը ձգտում է ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում»:
Իրողությունն այն է, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը և Թրամփի նման անձնավորության գոյությունը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ քաղաքականությունների հետևանք են: Սաուդյան Արաբիան այսօր խնդիր է տարածաշրջանում և ոչ թե խնդրի լուծում: Իրանի մասին Ալ-Ջոբայրի հայտարարությունները հիվանդի զառանցանքների են նման: Այսօր Ռիադն իրեն տարածաշրջանային թույլ դիրքում է տեսնում և ձգտում է Թրամփի սնամեջ հայտարարությունները կրկնելով և Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելով, քողարկել իր երկակի վերաբերմունքը: