Բարեզանին ձգտում է մնալ պաշտոնում
Իրաքյան Քրդստանի ինքնակառավարման մարմինները մի հաղորդագրությամբ առկախել են հանրաքվեի արդյունքները ՝ հանդես գալով Բաղդադի կառավարության հետ բանակցելու ցանկությամբ:
Իրաքյան Քրդստանի ընտրական հանձնախմբի ղեկավարը տեղեկացրել է քրդական կուսակցությունների թեկնածուներին չներկայացնելու պատճառով տարածքում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հետաձգման մասին: Քրդական ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են պահանջել Բարեզանիի հրաժարականը:
Հանրաքվեին հաջորդող Բաղդադի կառավարության դիրքորոշման մասին Բարեզանիի սխալ հաշվարկների պատճառով, մի կողմից սրվել են տարածքի ինքնակառավարման մարմինների և Բաղդադի միջև լարվածությունները, մյուս կողմից բացահայտվել են մարմինների միջև տարաձայնությունները: Բաղդադն ունենալով տարածաշրջանային ու միջազգային հովանավորություն, կտրականապես պայքարեց Իրաքի Քրդստանի ինքնակառավարման մարմինների անջատողական մոտեցումների դեմ: Այդ կապակցությամբ Բաղդադի կողմնորոշումն անփոփոխ է եղել: Հանրաքվեից առաջ և հետո Բաղդադը հայտարարել է, որ չի ճանաչելու հանրաքվեի արդյունքները: Քերքուկի և այդ նահանգից փեշմարգե ուժերին հետ մղելու մասին Բաղդադի քաղաքականությունը պարզեց, որ Բարեզանիի գործադրած «կամքի փորձարկման քաղաքականությունը» հակառակ էֆեկտ է ունեցել և այժմ հենց Բարեզանին պետք է ելք գտնի «կործանումից խույս տալու» համար»: Բարեզանին նպատակ ուներ Բաղդադի հետ բանակցելու նպատակով առկախել հանրաքվեի արդյունքները: Քաղաքականություն, որին հավանություն չի տալիս Բաղդադը, քանի որ կառավարությունը պահանջում է չեղարկել , այլ ոչ թե առկախել հանրաքվեի արդյունքները:
Բարեզանին հետաձգել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Որոշումն ընդունվել է Բարեզանիի կործանումը կանխելու և տարածքում նրան լուսանցք մղելու նպատակով: Քրդական կուսակցությունները ոչ միայն հավանություն չտվեցին այդ մոտեցմանը, սյլև պահանջեցին Քրդստանի տարածքում ձևավորել «Ազգային փրկության կառավարություն»: Մի կողմից, այդ որոշումը չի ընդունվել Քրդստանի խորհրդարանի բոլոր պատգամավորների ներկայությամբ: Ներկա են եղել 111 պատգամավորներից միայն 68-ը: Իսկ նրանցից 60-ը քվեարկել են տարածքում ընտրությունները ութ ամսով հետաձգելու օգտին: Փաստորեն վերջիններս հենց այն պատգամավորներն են, ովքեր անցյալ սեպտեմբերին քվեարկել էին անջատման հանրաքվե անցկացնելու օգտին: Այլ խոսքով, հիշյալ պատգամավորների կազմում են Դեմոկրատական ու հայրենական միություն կուսակցությունների անդամներ, ովքեր համաձայն էին Մասուդ Բարեզանիի հետ: Ուստի այդ որոշումը տարածքում լարվածությունը մեղմելու փոխարեն, բորբոքելու է կրքերը : Դա վկայում է այն մասին, որ Բարեզանին ձգտում է մնալ իր պաշտոնում:
Ամփոփելով ասենք , որ այդ քայլերն ու քաղաքականությունները թեև հարևանացիորեն համարվում են Իրաքից Քրդստանի անջատման հանրաքվեն անցկացնելու հարցում սխալի ընդունում, սակայն չեն կարող զրոյացնել այդ սխալի հետևանքները, քանի որ դա ոչ միայն ազգային, այլև Քրդստանի տեղական ինքնակառավարման մասշտաբով ևս մեծացրել է խմբակցությունների ու գործիչների միջև անվստահության անդունդը: